Պաշտպանության նախարարի խոսնակի անակնկալը կին-խմբագիրներին

Դավիթ Կարապետյան
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանն մայրության եւ գեղեցկության միամսյակի առիթվ անակնկալ է պատրաստել այն կին խմբագիրների համար, որոնք դատական հայց ունեն, եւ որոշ չափով դա առնչվում է բանակին:
Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը հրաժարվել է “Ժողովուրդ” օրաթերթի դեմ դատական հայցից եւ 2,2 միլիոն դրամ պահանջից:
Henaran.am-ին Դավիթ Կարապետյանն ասաց, որ աշխատանքներ է տանում հաշտեցնելու նաեւ դատական հայցով “Հրապարակ” թերթից 2 միլիոն դրամ պահանջող Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) եւ խմբագիր Արմինե Օհանյանին: Սակայն, սա դեռ բանակցությունների փուլում է, քանի որ “շատ ծանր դեպք է”: “Ես վաղուց էի նախաձեռնել, պարզապես զուգադիպեց կանանց միամսյակին: Տեսնենք, գուցե մինչեւ ապրիլի 7-ը հաջողվի լուծել նաեւ “Հրապարակի” հարցը”,-ասաց Դավիթ Կարապետյանը:

Դավիթ Թումասյան
Մարգարիտա Խաչատրյանի փաստաբան Դավիթ Թումասյանը Henaran.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց բոլոր կանանց, հատկապես կին-լրագրողների մարտի 8-ը` մաղթելով ամենայն բարիք եւ ամենակերեւրոը, որ զերծ մնան զրպարտություն եւ վիրավորանք պարունակող հոդվածների հրապարակումից:
Թումասյանը հաստատեց, որ Պաշտպանության նախարարի խոսնակը խոսել է իրենց հետ: “Մենք եւս կողմ ենք խաղաղ ճանապարհով հարցը լուծել, բայց մի պայմանով, որպեսզի “Հրապարակը” տպագրի հերքման տեքստ: Մեզ համար կարեւորը դրամական պահանջը չէ, այլ հերքումը”,-ասաց Թումասյանը:
Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով, “Հրապարակի” գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը առաջարկել է հարցազրույց տպագրել “Զինվոր” ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ, որտեղ նաեւ անդրադարձ կկատարվի հերքմանը: Սակայն հայցվոր կողմը չի համաձայնվել: