23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Աբովյանի Պալաչին ՀՀԿ-ն նկատողությո՞ւն է տվել

Մարտի 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվեցին կազմակերպական և այլ հարցեր: ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:

Գործադիր մարմինը հավանության արժանացրեց` ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին, բ/ համագումարի բանաձևի նախագիծը:

Նիստում քննարկվեց ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանի կուսակցական վարքագիծը: Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Արթուր Գեղամի Հարությունյանին  ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն:

Նիստում քննարկվեցին նաև առաջիկա համագումարի անցկացման հետ կապված կազմակերպական այլ հարցեր:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀԿ կայքից:

Henaran.am-ի  տեղեկություններով, Արթուր Հարությունյանը հայտնի Պալաչն է, ով վերջերս խնդիր ուներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Մասնավորապես Ա. Հարությունյանը դժգոհել էր, որ ԲՀԿ առաջնորդը հավասար պայմաններ չի ստեղծում բիզնեսի համար եւ մտերիմների շրջանում ասել էր, որ “որ ինքը մայիսի 6-ից հետո է խոսելու”: Մեր տեղեկություններով, Պալաչը այս օրերին Հայաստանում չէ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ