13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ով քանի աթոռ կզբաղեցնի ԱԺ-ում

Նախնական հաշվարկներով,  համամասնական ցուցակով ՀՀԿ-ն 5-րդ գումարման Ազգային ժողովում կունենա  40 պատգամավոր, 28 մանդատ կհասնի ԲՀԿ-ին: Ընդդիմադիր Հայ ազգային Կոնգրեսը կունենա 7 պատգամավոր, իսկ ՀՅԴ-ն,  “Ժառանգությունը” ու “Օրինաց երկիրը”` 5-ական: Չնայած քաղաքական ուժերը լռում են այս օրերին, սակայն ներկուսակցական խմորումները կարգով` ներսում փորձում են առաջնորդներից ստանալ “դաբրոները”, թե ով է մայիսի 21-ին նստելու խորհրդարանի աթոռներին:

Ոստիկանությունը ‘Ժառանգությունից’ խնդրում է տրամադրել թեկուզ մեկ փաստ

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ‘Ժառանգություն’ կուսակցության նախընտրական շտաբը տարածել է իր նախնական գնահատականը, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ մեծ է եղել մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երեւանյան բնակարանների հասցեներում: Ըստ ‘Ժառանգության’ գնահատականի, ոստիկանության անձնագրային բաժանմունքների մշտական եւ ժամանակավոր ցուցակների հետ իրականացված ‘մանիպուլյացիաներն’ ընտրողներին հնարավորություն են տվել կրկնակի մասնակցել ընտրությանը: ՀՀ ոստիկանությունը անհիմն է […]

“Դոդի Էդոյի” կողմից ծեծվածը “ֆռռացել” է մի քանի հիվանդանոցներով

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահի կողմից ծեծի ենթարկված 37-ամյա Արկադի Գրիգորյանին`  Երեւանի բուժհաստատություններում հրաժարվել են ընդունել` առաջարկելով տանը ստանա բուժումը: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ “նախարարությունը նման ինֆորմացիայի չի տիրապետում”: Ինքը տուժող Արկադի Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ տանն է, իրեն ծեծել […]

Ինտերպոլը փնտրում է Իրաքի փոխնախագահին

Ինտերպոլն այսպես կոչված “կարմիր ծանուցում” է տվել Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիին:Այդ  մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը: Նրան մեղադրում են Իրաքում ահաբեկչությունների կազմակերպման եւ ֆինանսավորման մեջ: Ալ-Հաշեմին դարձել է Ինտերպոլի կողմից ամենաշատ փնտրվող հանցագործներից մեկը: Նրան կփնտրեն Ինտերպոլի անդամ 190 երկրներում, որոնց տեղական իշխանությունները կարող են ձերբակալել ալ-Հաշեմիին եւ հանձնել Իրաքին, որտեղ նրա ձերբակալման  հրամանը […]

“Դոդի Էդոյի” կողմից ծեծի ենթարկված 37-ամյա տղամարդուն ոչ մի հիվանդանոցում չեն ընդունել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին ոստիկանությունից, ուսումնասիրվում է “Դոդի Էդոյի” կողմից անմեղ վարորդին ծեծի ենթարկելու մասին մամուլում հրապարկված  լուրը: Հիշեցնենք, որ “Ժամանակ “ օրաթերթը նշել էր, որ երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահը ծեծել է  Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդի, ով չի ենթարկվել եւ մեքենան կանգառից դուրս չի հանել: Henaran.am-ին հաջողվեց ճշտել, որ ծեծվողը 37-ամյա Արկադի […]

Այս ընտրությունները քայլ առաջ էին. ՛՛Ընտրությունը քոնն է՛՛ ՀԿ

2012թ ընտրությունները անցկացվել են ազատ, արդար ու թափանցիկ, օրենքով սահմանված կարգով: Արձանագրվել է խաղաղ եւ հավասարակշռված մթնոլորտ՝ ընտրական ընթացակարգերի պահպանմամբ, պահպանվել է բոլորի ազատության իրավունքը: Այդ մասին Հենարան  մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Ընտրությունը քոնն է՛՛ հասարակական կազմակերպության մամուլի քարտուղար Հասմիկ Սարգսյանը: Կազմակերպության 4000 դիտորդները դիտարկել են ընտրությունները շուրջ 1975 ընտրատեղամասերում ,  դիտարկումները անց […]

ՀՀԿ-ում էին բոլորը` իշխան թե ռամիկ…./վիդեո/

Ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մայիսի 6-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունից հետո ՀՀԿ կենտրոնական շտաբ էր  գնացել: Իսկ արդեն երկուշաբթի երեկոյան, նա տոնական ընդունելություն-ֆուրշետ էր կազմակերպել ի պատիվ ՀՀԿ հաղթանակի: Հանդիսությանը մասնակցեցին կուսկացության համամասնակն ցուցակի թեկնածուները, կառավարության անդամներ, մարզպետներ, ՀՀԿ-ի ակտիվիստներ: Մինչ նախագահի ժամանելը, բոլորը իրար հետ ակտիվ […]

Ծառուկյանի “Դոդի Էդոն” մարդ է ծեծել. Ժամանակ

Երեկ, ուշ երեկոյան, “Ժամանակ” օրաթերթին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի` “Դոդի Էդո” մականվամբ պետը Գագիկ Ծառուկյանի տան հարեւանությամբ գտնվող բենզալցակայանում դաժան ծեծի է ենթարկել Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի պետին: Ըստ ականատեսների` դաժան ծեծի պատճառը եղել է այն, որ “Դոդի Էդոյի” ճանապարհ տալու պահանջին վարորրդը չի արձագանքել: Ըստ ականատեսների` ծեծվելու պահին միկրոավտոբուսի մեջ […]

“Ինձ մեք զանգեք ու հարցեր մեք տվեք”. Դալլաքյանը բարբառով էր խոսում. Հրապարակ

5 տարի առաջ, Աժ ընտրությունների ժամանակ, երիտասարդ փաստաբան էդմոն Մարուքյանը պաշտպանում էր Վիկտոր Դալլաքյանի շահերը եւ հօգուտ նրա ընտրակեղծիքներ էր բացահայտում: Այսօր այդ տարածքից ընտրված պատգամավորը Մարուքյանն է: Իսկ Դալլաքյանը, որը 4 անգամ մեծամասնականով պատգամավոր էր ընտրվել, եւ որի ազգանունն արդեն ասոցացվում էր թիվ 30 ընտրատարածքի հետ, պարտվեց` մոտ 2 հազար 500 ձայնով հետ ընկնելով […]

Խաբված Բաղդասարյանը հետ է պահանջում հեռախոսները. Երկիր

“Երկիր” թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ը սկսել է հետ պահանջել “Մոտոռոլա” հեռախոսները, որոնք “Հայասիի” 20 տոկոսանոց զեղչի քարտի հետ, որպես ընտրակաշառք, բաժանել էին բնակչությանը: Թերթը նշում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ՕԵԿ-ը հավաքել է 5,49% (82 690) ձայն: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում բազմիցս հպարտանում էր, թե ՕԵԿ-ն ունի 170 հազար անդամ: Ստացվում է կամ 170 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի