13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լալայան փողոցի բնակիչները կառավարության մոտ էին

Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի էին դուրս եկել Լալայան փողոցի բնակչները, որոնք պահանջում էին փոխհատուցում իրենց կորցրած բնակարանների համար: Henaran.am-ի հետ զրույցում նրանք հայտարարեցին, որ իրենց խաբված են զգում, որ պետական մարմինները իրենց անընդմեջ խոստումներ են տալիս, այդ ամենը ձգվում է տարիներ, սակայն հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Լալայան 29-ի բնակիչ Գոհար Ասատրյանը շեշտեց, […]

Անժամկետ հացադուլը շարունակվում է /վիդեո/

Ինչպես  ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  առջեւ արդեն 7-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանը փորձել է վրան տեղադրել, սակայն  Երեւանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանն անձամբ է հանել այն եւ տարել: Երկուշաբթի, հացադուլավորը ասուլիս է հրավիրել եւ ներկայացնել միջադեպը: Մանրամասները տեսանյութում:

Կտուգանեն “Կենտրոն թիվի”-ին

Վաղը` մայիսի 11-ին,  ՀՌԱՀ-ը նիստ կգումարի: Օրակարգում “ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ–ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ” ՓԲ ընկերությանը(“Կենտրոն” հեռուստաընկերություն) “Հեռուստատեսության և ռադիոյի մասին” ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցն է: Այս մասին Henaran.am-ին փոխանցում են ՀՌԱՀ մամլո ծառայությունից: Նկատենք,  քարոզչություն արգելող ժամանակահատվածում քարոզչական բնույթի հեռարձակում իրականացնելը օրենքի վերոնշյալ դրույթը սահմանում է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանք :

“Ախր մենք էդքան չենք բաժանել … “. ԲՀԿ-ն գոհ է, բայց

Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ԲՀԿ-ում գոհ են  խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքներից: Մեր աղբյուրների փոխանցմամբ,  Գագիկ Ծառուկյանի թիմակիցներից մեկը հայտարարել է, որ “բաժանածի դիմաց արդյունքը եկավ”: “Ախր մենք էդքան չենք բաժանել, քիչ ենք տվել, տեսնես մեր տեղը ով բարեգործություն արեց”,-կես կատակ, կես լուրջ նշել է ԲՀԿ պատասխանատուներից մեկը: Հիմա ԲՀԿ-ում ընտրական լարվածությունը թոթափվել է` հետընտրական կրքերը եռում […]

Սրտի հիվանդությունից զինվոր է մահացել. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, մայիսի 8-ին Ստեփանակերտի զորամասերից մեկի ժամկետային զինծառայող Գոռ Մարտիրոսյանը հանկարծամահ է եղել: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան՝ ֆիզպատրաստության ժամանակ՝ շարահրապարակում վազելիս: Մեկ տարվա զինծառայող Գոռ Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Սեւանի շրջանի Դդմաշեն համայնքից է: Տեղի բնակիչներից թերթին  տեղեկացրել են, որ  որ Գոռը սրտի հետ կապված խնդիրներ ունեցել է դեռեւս դպրոցական տարիներին: “8-րդ դասարանում նա […]

ԲՀԿ առաջնորդը կատաղա՞ծ. Հրապարակ

“Հրապարակ”-ի տեղեկություններով` բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեին, որ պետք է ֆինանսավորվեն Գագիկ Ծառուկյանի կողմից, եւ որոնց ասվել էր, որ դիմեն ընտրություններից հետո, այս օրերին վախենում են մտնել ԲՀԿ ղեկավարի մոտ: “Ասում են` շատ կատաղած ա, ընտրությունների արդյունքներից դժգոհ ա, մոտը մտնել չի լինում”,- պատմել է թերթի աղբյուրը, ում ընտրություններից առաջ խոստացել էին ֆինանսական աջակցություն […]

“Ռոբերտ Մելքոնյանը, եկավ եւ բռնի ուժով ինձ հանեց…”. Երեւանի փոխոստիկանապետը տարել է հացադուլավորի վրանն ու հովանոցը

Այսօր օրվա երկրորդ կեսի հետք  ԿԸՀ-ի առջեւ արդեն 6-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արտավազդ Վարդանյանը փորձել է վրան տեղադրել, սակայն  Երեւանի փոխոստիկանապետ Ռուբեն Մելքոնյանն անձամբ է հանել այն եւ տարել: Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արտավազդ Վարդանյանը, ժամը 15-ի սահմաններում վրանը տեղադրվել է, սակայն ոստիկանները խնդրել են իրեն չամրացնել այն` մինչեւ վերադասի ժամանումը: “Ես մտա մեջը, մինչեւ […]

Երկու վարչապետ` ՀԱԿ-ի խմբակցությունում. նրանց միջեւ “սեւ կատու” է անցել

Երեկ, Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ նկատելի էր, որ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականներում գտնվողների միջով “սեւ կատու” է անցել: Նրանք հարթակում առանձին-առանձին էին կանգնած եւ առանձնապես չէին շփվում իրար հետ: Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ՀԱԿ-ի առաջնորդի “դաբրոյով” խորհրդարան մտնող թեկնածուները համաձայն չէին, որ Հրանտ Բագրատյանը ղեկավարի խմբակցությունը: Հիշեցնենք, որ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ […]

Մուկուչյանը պատասխանել է ընտրախախտումների վերաբերյալ բոլոր հարցերին

Արդյոք մարդու իրավունքի խախտում չէ այն, որ քվեաթերթիկում չկար ՛՛Բոլորին դեմ՛՛ կետը: Լրագրողների այս հարցին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց`  որ ԸՕ համաձայն, քվեաթերթիկում չէր կարող լինել ՛՛Բոլորին դեմ՛՛ կետը: ‘’Ժամանակին, դա տարիներ առաջ էր,  մենք ունեցել ենք այդ տարբերակը, երբ եղել է այդ կետը: Այդ ժամանակ առաջացել էր երկրորդ կետը, երբ այն թեկնածուն, ով […]

Գնդակոծվել են Տավուշի գյուղերը. ամեն օր նշում են Հաղթանակը …

  Մայիսի 8-ի լույս մայիսի 9-ի գիշեը, մինչեւ առավոտ կրկին ռմբակոծվել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Henaran.am-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ մարզի Մովսես գյուղի համայնքի ղեկավար Լյուդվիգ Ապերյանը: “Նոր-նոր դադարել են կրակոցները, հավաքվել ենք, ուզում ենք Երկրապահի տղերքի հետ մի-մի բաժակ խմենք, նշենք տոնը”,-ասաց  գյուղապետը: Նա ափսոսանքով նշեց, որ այս տարի չեն կարողացել վետերաններին ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի