13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

20 փողոցում կավելացվի եւս 30 արագաչափ, իսկ 10 խաչմերուկներում` 10 տեսախցիկ

Այսօր մայրաքաղաքի 20 փողոցներում  եւ 10 խաչմերուկներում տեղադրված տեսախցիկներն ու արագաչափերը ստիպում են վարորդին ավելի զգոն լինել, հետեւել լուսացույցին եւ ‘’սպիդոմետրին’’: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հայկ Սարգսյանը: Նրա տվյալներով, տարեսկզբից մինչ օրս տեղի է ունեցել 685 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում զոհվել է 73, վիրավորվել`168 մարդ: Համեմատած […]

Ինչպե՞ս է աշխատել ոստիկանությունը ԱԺ ընտրությունների օրը. ինքնագնահատական

Այսօր ԱԺ ընտրությունների հարցերով ոստիկանության կենտրոնական ապարատում գործող օպերատիվ շտաբի ամփոփիչ խորհրդակցության ժամանակ օպերատիվ շտաբի պետ, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ  ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. մայիսի 6-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրությունների օրը, ինչպես եւ ընտրություններին հաջորդած օրերին ստացված տեղեկություններով ոստիկանությունում քննարկվել եւ քննարկման փուլում է […]

11 հկ-ներ առաջարկում են հրապարակել ընտրության մասնակցած ընտրողների ցուցակները

11 իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել ընտրություններին վերաբերող հայտարարությամբ, որտեղ առաջարկում են հրապարակել ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները: Հայտարարությունում ասվում է. ‘2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար եւ չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու` իշխանությունների քաղաքական կամքի մասին: Հայաստանյան հասարակության վստահությունը […]

‘Պտուղներ ցանելը դա լավ գործ է’.Լարիսա Ալավերդյանը չի զղջում, այլ` աշխատում է

Ընտրությունները որեւէ նորություն չբերեցին, դա արձանագրում ենք, որպես իրողություն, եւ կունենանք երկիշխանական Ազգային Ժողով: Այդ մասնի Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ‘’Ժառանգության’’ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը` խոսելով հետընտրական իրողությունների մասին: Նրա խոսքով` ԱԺ-ում , եւ ոչ հասարակությունում, կլինեն երկու իշխանական բեւեռներ, եւ կսկսվի ‘’վերմակը իր կողմ ձգելու’’ իրողությունը: Քաղաքացիական հասարակության զարգացման առումով, ըստ Լարիսա […]

Պատմություն` Facebook-ի ստատուսի շուրջ

Հայտնվում է, որ 10.05.2012 թ. համացանցում  տեղեկություններ  են տարածվել, որ ‘facebook’ սոցիալական  կայքի օգտատեր Արթուր Աշոտի Ղազարյանի  նկատմամբ  ոստիկանությունում քրեական գործ է  հարուցվել վերջինիս կողմից իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված  հրապարակային կոչեր անելու համար: ՀՀ ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Արթուր Աշոտի Ղազարյանի նկատմամբ որևէ քրեական գործ չի հարուցվել և նման դեպքով […]

Ոսկեվանցի ընտրողը մեր է քրֆել. Առավոտ

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տրածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում քվեաթերթիկների հաշվարկման ժամանակ համամասնական ընտրակարգով թերթիկներից մեկի վրա հանձնաժողովի անդամները տեսել են կուսակցություններին ուղղված “մաղթանքներով” գրառում. ընտրողը մայր է հայհոյել բոլորին: ” Քվեաթերթիկը, բնականաբար, անվավեր է համարվել, սակայն փաստ է, որ ընտրողների մի մասը հիասթափված է, եւ իշխանամետ, եւ ընդդիմադիր կուսակցություններից”,-եզրակացնում է “Առավոտ”-ը:

Հմայակը հեռվից հետեւեց ՀԱԿ-ին

Մայիսի 8-ին Ազատության հրապարակում կայացած ՀԱԿ-ի հանրահավաքին հեռվից հետեւում էր նաեւ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հմայակ Հովհաննիսյանը: Մինչ  Henaran.am-ի թղթակիցը փորձեց մոտենալ նրան, Հմայակ Հովհաննիսյանը հեռացավ: Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում`լսելով հարցը` նախ քաղաքագետը քահ-քահ ծիծաղեց, հետո ասաց, որ ինքը միշտ հետեւում է հանրահավաքներին: “Որպես քաղաքագետ ոչ մի միտինգ բաց չեմ թողնում, […]

Սյունիքի մարզպետը` Մաքսիմ Հակոբյան ունի

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, չի բացառվում կադրային փոփոխություններ կատարվեն այն մարզերում, որտեղ Հանրապետական կուսակցությունը քիչ քվե է ստացել: Այս առումով նախանձելի է Սյունիքի մարզը, որտեղ ամենաշատն են քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս, երբ մի քանի մարզպետներ նշել են ՀՀԿ-ի հաղթանակը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը  հպարտացել է գործընկերների մոտ: Վերջիններս, սակայն  ասել են, որ […]

Քրեական գործ է հարուցվել Մաշտոցի այգում իրականացված գործողությունների կապակցությամբ

2012 թվականի մայիսի 3-ին ՀՀ ոստիկանությունը հայտարարարել էր, որ ապրիլի 29-ին Երեւանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում առանձին անձանց գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված մի շարք դատավարական գործողություններ: Հաշվի առնելով նշված իրավական գործընթացի թափանցիկությունն ապահովելու կարեւորությունը, սույնով ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ արձանագրված փաստերի կապակցությամբ ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ […]

“Ըդիկ չիդեմ ինչ է….”. ՀԴՄ-ն մատուցողի համար նեանդերթալցու պես բան է

Գյումրիի “Սիրո խարիսխ” սրճարանում զարմանքս մեծ էր, երբ պարզեցի, որ աշխատողներն առաջին անգամ են ՀԴՄ կտրոնի անուն լսում: Միաժամանակ նրանք էլ իրենց հերթին զարմացան, եւ ինձ տարօրինակ հաճախորդի տեղ դրեցին: Իսկ հաշիվը բերեցին սովորական թղթի վրա գրված, որի հակառակ մասում դրոշամակնիք կար: Մատուցողի խոսքով, իրենց մոտ միշտ այդպես են հաշիվը գրել ու հաճախորդներն էլ բողոք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի