12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայ ավանդական ընտանիքի դեղատոմս չկա

 “Հայ ավանդական ընտանիքի դեղատոմս չկա, պիտի իրար հասկանան, համատեղվում է ազգային ավանդականն ու  ավելի ազատ կյանքի ձգտելու ցանկությունը”,-“Հենարան” մամուլի ակումբում այսօր ասաց ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը:

Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը ներկայացրեց վերջին 4 տարում իրենց բաժնում գրանցված ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը:

2009-ին գրանցվել է 1000 ամուսնություն, 216 ամուսնալուծություն, 2010-ին` համապատասխանաբար 924 եւ 211, 2011-ին` 1600 եւ 209: Իսկ 2012թ-ի հունվարի 1-ից մինչեւ օրս 292 ամուսնություն է գրանցվել, 80 ամուսնություն: Ամուսնալուծությունների պատճառը հիմնականում դավաճանությունն է, ամուսնու խոպան մեկնելն ու իրար չհասկանալը:  Ինչ վերաբերում է ամուսնություններին, ապա դրանք ավելի շատ են լինում, պարզապես իրավական գրանցում չեն ստանում: “Ծնվում է երեխան, ճանաչում են հայրությունը, ու չի գրանցվում ամուսնությունը”,-նշեց Ս. Ավետիսյանը:

Ի դեպ, մայիսի 15-ին Հայաստանում նշվում է ընտանիքի միջազգային օրը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ