13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ինչու է հետաձգվում Մարգար Օհանյանի դատավարությունը

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 14-ին արդեն երրորդ անգամ հետաձգվեց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գումարտակի նախկին հրամանատար Ստեփան Կարախանյանի, տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի եւ տեխնիկ Սամվել Մախմուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նրանք մեղադրվում են պետությանը խոշոր  չափերի վնաս հասցնելու մեջ, մասնավորապես, ըստ մեղադրանքի, յուրացրել են […]

Պաշտոնապես առաջին ինքնաբացարկները

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը եւ “Ժառանգություն” կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում […]

Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահացո՞ւ. Հայկական ժամանակ

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ հայտարարված ասուլիսը չկայացավ: “Ժառանգության” առաջնորդն էլի փոշմանել էր ու ասուլիսի չեկավ: Նա, ըստ երեւույթին, դեռ պատրաստ չէր լրագրողների հարցերին պատասխանել: Իսկ հարցեր շատ կան: Գրում է “Հայկական ժամանակ”-ն ու նշում, որ  ըստ իշխանական շրջանակներից ստացած հավաստի տեղեկությունների` Հովհաննիսյանը մտմտում է վայր դնել իր պատգամավորական մանդատը եւ առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում: Նույն աղբյուրները […]

Յոնջլախի “Էլլան” բոլորին զզվեցրել է. Հայացք

“Անընդհատ, գրեթե ամեն երեկո պարտադրված ենք լսել հայհոյանք, գոռոցներ, ականատես լինել հարբածների կամ իրենց կորցրածների գզվռտոցին”: “Հայացք”-ի խմբագրություն դիմած քաղաքացիները, ովքեր առավելապես Արշակունյաց պողոտայի բնակիչներ են, դժգոհում են, որ կինո “Հայրենիքից”  Առաջին մաս տանող ճանապարհահատվածում գտնվող “Էլլա” գիշերային ակումբի այցելուների միջեւ վեճ ու կռիվներն անպակաս են: Շենքը, որի ներքնահարկում գտնվում է գիշերային այս ակումբը, շրջապատված […]

Խաչատուրովի որդին վերադարձե՞լ է. Հրապարակ

  “Հրապարակ”-ի տեղեկություններով, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին` Գրիշա Խաչատուրովը, դարձյալ վերականգնվել է աշխատանքում: Ըստ թերթի, նա  երկու ամիս է` 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն է: Թերթը հիշեցնում է, որ Գրիշա Խաչատուրովը 2010 թվականին մեծ աղմուկով հեռացվեց համակարգից, երբ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարն էր, իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: […]

Փորձաքննությունը հաստատել է, որ բռնաբարել է. գյուղապետի գործը կուղարկվի դատարան

Հարթաշենի գյուղապետ 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից այս տարվա մարտ ամսին սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա.Պ.-ի քրեական գործի նախաքննությունը ավարտված է, եւ առաջիկա օրերին գործը կուղարկվի դատարան: Այս մասին Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց անչափահաս աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանը: Ըստ նրա, փորձաքննությունները հաստատել են, որ Ազատ Ղուկասյանը բռնաբարել է անչափահասին:  Քննիչ Մխիթար  Տիգրանյանի հետ խոսել չհաջողվեց:  Նա […]

Ամուսնանում են վաղ տարիքում` առանց սիրո, շահով

Հայկական ընտանիքներում  ամուսնալուծությունների  հիմնական  պատճառը  նաեւ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակն է: Նման տեսակետ Ընտանիքի միջազգային օրը` մայիսի 15-ին “Հենարան” մամուլի ակումբում հայտնեց  Շենգավիթի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնի պետ Սուսաննա Ավետիսյանը: Սակայն, ըստ նրա`  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ  ամուսնալուծության պատճառ են նաեւ շահադիտական ամուսնությունները: “Եթե ընտանիքում ամուսինների միջեւ սեր եղավ, ապա շատ դժվարություններ հնարավոր […]

Գագիկ Բեգլարյանը` տրանսպորտի նախարա՞ր. այս շաբաթ կպարզվի

ՀՀԿ համամասնական ցուցակի 10-րդ հորիզոնականում գտնվող Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ըստ շրջանառվող տեղեկությունների, հնարավոր է առաջարկվի կապի եւ տրանսպորտի նախարարի պաշտոնը: Նախարարական այս պորտֆելը “Օրինաց երկիր” կուսակցությանն էր, բայց ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ-ն այդ նախարարությունն իրեն է վերապահել: Henaran.am-ը փորձեց Գագիկ Բեգլարյանից ճշտել, արդյոք նրան առաջարկել են նախարարի պաշտոնը,  վերջինս խորհուրդ տվեց դիմել ՀՀԿ մամլո […]

Արծվիկ Մինասյանը հանդես կգա հայտարարությամբ

Արծվիկ Մինասյանն այսօր հանդես կգա հայտարարությամբ` ի պատասխան DIY ակումբի ներկայացուցիչների այն մեղադրանքին, թե վերոնշյալ ակումբի պայթեցումը հովանավորվել է Դաշնակցության, մասնավորապես ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի եւ Հրայր Կարապետյանի կողմից: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ  մայիսի 8-ին, առավոտյան ժամը 5:30-ի սահմաններում պայթեցրել են Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային […]

DIY ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմի՞ց

Երեւանում ՛՛DIY՛՛ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Այդ մասին, այսօր` մայիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է այդ ակումբի ղեկավար Արմինե Օգանեզովան (Ծոմակ), հավելելով, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից: Նրա խոսքով, իրենք շատ փաստեր ունեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի