26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թափանցիկը` տարածքային կառավարման նախարարությունն ու Սյունիքի մարզպետարանն են

Հայաստանի պետական մարմինների եւ մարզպետարանների ինտերնետային կայքերից որն է ավելի թափանցիկ եւ ազատ` տեղեկատվական առումով: “Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն” այս տարվա փետրվարի 15-ից ապրիլի 15-ը մշատադիտարկում է արել եւ կոմիտեի  նախագահ Աշոտ Մելիքյանը լրագրողներին ներկայացրեց արդյունքները: Ուսումնասիրվել  է 38 կայք անցած տարի,  այս տարի` Հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամի (ԱՄՆ) աջակցությամբ 52 կայք:

“Այդ հետազոտության իրավական հիմք են ծառայում սահմանադրական այն դրույթները, որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հայցելու եւ ստանալու իրեն հետաքրքրող տեղեկատվությունը պետական մարմիններից: Առհասարակ, այն տեղեկատվությունը, որը պետական ատյաններում առկա է, բացառությամբ պետական եւ ռազմական գաղտնիք պարունակողների, հանրային սեփականություն է եւ պետք է մատչելի լինի հանրության համար: Եվ այդ առումով պետական կառույցներն ուղղակի պարտավոր են հանրային նշանակություն ունեցող տեղեկատվությունը ներկայացնել հանրությանը, այդ թվում` նաեւ իրենց կայքերի միջոցով”,- նշեց Աշոտ Մելիքյանը:

Մշտադիտարկման ենթարկված 52 կայքերը պ բաժանվել են 3 խմբի` նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, այլ պետական մարմինների կայքեր,  10 մարզպետարանների կայքերը, իսկ 3-ում`ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, ՍԴ-ի, ՀՀ դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԻՊ-ի կայքերը:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարության կայքն ամենաթափանցիկն է: Սրան հաջորդում են տրանսպորտի եւ կապի նախարարության, ՏՄՊՊՀ-ի, կրթության եւ գիտության նախարարության, Կենտրոնական բանկի կայքերը:

Ոչ թափանցիկ են արտակարգ իրավիճակների նախարարության  եւ ՀՌԱՀ-ի կայքերը: “ՀՌԱՀ-ի կայքում գրեթե ոչ մի տեղեկատվություն չկա, նույնիսկ վերջին մրցույթների մասին: Ակնհայտ է, որ կայքը լուրջ վերափոխումների կարիք ունի”,-ասաց Մելիքյանը:

Մարզպետարաններից առաջատարը Սյունիքի մարզպետարանն է, որին հաջորդում են Արմավիրն ու Կոտայքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ