15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բաց նամակ` ՀՀ վարչապետին

Այսօր ‘Շիրակ կենտրոն’ ՀԿ-ն բաց նամակ է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ պարոն Երվանդ Զախարյանին, որում մասնավորապես ասված է.

‘Գյումրիում 10 օրից սկսվելու է երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման վիճակահանությունները: Սակայն այս պահին երեք սենյականոց բնակարանների շահառու 16 ընտանիքներ դուրս են մնում բնակարան ստանալու գործընթացից միայն այն պատճառով, որ այդ ընտանիքների անդամների վերաբերյալ ՀՀ կառավարաության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված ակնհայտ սխալ տեղեկատվության համաձայն` իբր թե նրանց ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի անունով Երևան քաղաքում կա մի շարք բնակարանների և առանձնատների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում: Եվ սա այն դեպքում, երբ այդ ընտանիքները 24 տարի շարունակ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, նրանցից շատերը գոյատևում են սոցիալական նպաստներով և սեփական միջոցներով պարզապես չեն կարող հասնել Երևան, օրերով չարչարվել և հերքել պետկադաստրի կողմից տրված սխալ տեղեկատվությունը:

Կից ներկայացնելով հարյուրավոր նման անհեթեթ իրավիճակում հայտնված ընտանիքներից վերոհիշյալ 16-ի ցուցակը` խնդրում ենք ձեր միաջամտությունը, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում ևս մեկ անգամ ստուգվեն այդ ընտանիքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում ունենալու մասին ՀՀ պետկադաստրի կողմից տրված տեղեկատվությունը, ճշգրտված տեղեկությունները տրամադրվեն ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որպեսզի բնակբաշխման հանձնաժողովի կողմից կայացվի համապատասխան որոշում և նրանց թույլատրվի մասնակցել բնակբաշխման վիճակահանությանը: Նախորդ նմանատիպ դեպքերից ելնելով` մենք համոզված ենք, որ համապատասխան ուսումնասիրություն կատարելուց հետո այս ընտանիքների սեփականություն ունենալու մասին փաստերը ևս կհերքվեն:
Քանի որ մեր նմանատիպ նախորդ գրությունը մնացել է անարձագանք, մենք ստիպված ենք ձեզ դիմել բաց նամակով, ինչպես նաև կից հրապարակել վերոհիշյալ 16 ընտանիքների ցուցակները’:

Henaran.am-ին հաղորդում են ‘Շիրակ կենտրոն’ ՀԿ մամլո գրասենյակից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ