04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ոստիկանապետին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Սեկերինսկան նամակ է հղել Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որտեղ շնորհակալություն է հայտնում ընտրությունների ընթացքում իրենց աջակցելու համար:

Նամակում ասվում է.

‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ եւ ՀՀ ոստիկանության ղեկավար կազմին, ինչպես եւ ոստիկանության տարածքային մարմիններին այն աջակցության համար, որը տրվեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելությանը Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում:  Կցանկանայի արտահայտել իմ հատուկ գոհունակությունը ընտրական փուլում, Առաքելության գործնեության ողջ ընթացքում գերազանց համագործակցության համար` ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանին, ՀԿԱՎ պետ, ոստիկանության գնդապետ Աղասի Կիրակոսյանին, շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Հովհաննես Պողոսյանին, շտաբի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Ղազարյանին, շտաբի ՄՀՎ արարողակարգի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սեդրակյանին: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ ապագայում եւ ամենայն բարիք Ձեր շատ պատասխանատու գործում’:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ