13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԺ ընտրությունների կապակցությամբ դատարաններում ստացվել է 37 հայցադիմում

ՀՀ դատարաններում 2012թ ԱԺ ընտրությունների կապակցությամբ ընտրական իրավունքի խախտման եւ ընտրացուցակների անճշտությունների հետ կապված ստացվել է 37 հայցադիմում, որոնցից վարչական դատարանում մուտքագրվել է  16 հայցադիմում, մնացածը` մուտքագրվել են առաջին ատյանի դատարան: Այդ մասին ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում նշեց ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ Կարեն Փոլադյանը:

ՀՀԿ-ն`44, ԲՀԿ-ն` 28,81, ՀԱԿ-ը` 6,33 տոկոս. էքզիթ-փոլ

Gallup international association-ը քիչ առաջ հրապարակեց մայիսի 6-ին կայացած Հայաստանի Ազգային ժողովի էքզիթ-փոլի արդյունքները: Ընտրություններին մասնակցել է ընտրողների  50 տոկոսը: “Բարգավաճ Հայաստան”-ին քվեարկել է 28, 81 տոկոսը, , “Ժառանգության”-ը`5, 92, , “Հայ ազգային կոնգրես” դաշինքին` 6,33-ը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը` 0,51-ը,  Հայ Յեղափոխական դաշնակցությանը`5,18-ը, , Հայաստանի կոմունիստական կուսակցությանը`2,2-ը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը,` 44, “Միավորված հայեր”-ին` 0,45  ու  “Օրինաց […]

Քվեարկությունը ավարտվեց. ո՞վ ում վստահեց, հավատաց եւ փոխեց

Եվ այսպես , մայիսի 6-ին ժամը 20.00-ին փակվեցին Հայաստանի ընտրական տեղամասերի դռները: Ավարտվեց 5-րդ գումարման Ազգային ժողովի քվեարկությունը: Թե ներկայացված որ քաղաքական ուժն է հաղթել` ցույց կտա ժամանակը: Բայց նկատենք, ոչ մեկը ջանք ու եռանդ չխնայեց, որպեսզի, ինքը ավելի ներկայանալի լինի ընտրողին: Քաղաքական բոլոր ուժերը`  “Բարգավաճ Հայաստան”-ը, “Ժառանգություն”-ը, “Հայ ազգային կոնգրես” դաշինքը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, […]

Քրեակատարողական ընտրատեղամասերում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն եւ դիտորդների պասիվություն

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանն այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում խոսեց քրեակատարողական հիմնարկներում քվեարկության կազմակերպման մասին: Նրա խոսքով`համաձայն ԸՕ` կալանավորված անձինք  յոթ կալանավայրերում իրավունք ունեն մասնակցել միայն  համամասնական ցուցակների ընտրությանը: Այսպես` Նուբարաշենում  816 կալանավորներից քվեարկել են 799-ը, ընդհանուր թվով քվեարկել են 1073 կալանավոր: ‘’Քրեակատարողական հիմնակրներում նկատվել է ԶԼՄ-ների ակտիվություն, եւ դիտորդների պասիվ ներկայություն: Որեւէ խախտում […]

ՀԱԿ-ի ներկայացուցիչ Ալավերդին ասում է, որ իր ատամները չեն կոտրել /վիդեո/

Ինչպես տեղեկացրել էր Henaran.am-ը, Հայ Ազգային Կոնգրես ֆեյսբուքյան օգտատերը հայտարարել էր, որ  կիրակի, “ժամը 9.55` 24/26 տեղամասում ծեծի են ենթարկվել ՀԱԿ եւ ԲՀԿ վստահված անձինք: Կոտրել են ՀԱԿ վստահված անձ Նամալյան Ալավերդիի ատամները”: Ոստիկանությունը տարածել է մի նյութ, որով Ալավերդի Նամալյանը հերքում է ծեծկռտուքի փաստը:

Պայթյունից տուժած երիտասարդները աղմուկ են բարձրացրել

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին տեղի ունեցած միջադեպից տուժած երիտասարդները, որոնք տարբեր աստիճանի այրվածքներով դեռ գտնվում են հիվանդանոցներում`չեն քվեարկել շրջիկ քվեատուփերով: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը, գործող կարգի համաձայն, քվեարկության օրվանից 5 օր առաջ պիտի բուժհաստատություններում գտնվողների հայտերը ներկայացվեին: “Դեպքը տեղի է ունեցել մայիսի 4-ի երեկոյան, այսինքն` արդեն ժամկետը ավարտվել էր”,-ասաց տիկին […]

ԵԱՀԿ դիտորդները կխոսեն վաղը

Henaran.am-ի թղթակիցը, որը շրջում է մայրաքաղաքի տարբեր տեղամասերով, զրուցել է Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային դիտորդների հետ: Առավոտյան ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդ Ժակլին Մուլդերսը  մեր թղթակցի հետ զրույցում իր դիտարկումների մասին չի նշել, միայն ասել է, որ շրջում են տարբեր տեղամասերով եւ ինչ նկատում են, արձանագրում են: “Դրա մասին տեղյակ է պահվում մեր կազմակերպությանը: Վաղը` ժամը 2-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի