07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայտնաբերեցին 8 տարի անց

Հոկտեմբերի 9-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Ռադիկ Մ.-ին, որը 2006 թ. հունվարի 1-ից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության պաշտոնական կայքը:

Արյունալի բախումներ Թուրքիայում. զոհերի թիվը հասել է 35-ի /ֆոտո/

Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Արդվինում, Հաքքարիում, Դիարբեքիրում, Թունջելիում, Անթալիայում, Մուշում, Վանում եւ այլն,  արյունալի բախումներ են ընթանում: Հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման հարձակումների դեմ Թուրքիայում բողոքի ցույցերի դուրս եկած հազարավոր քրդեր ընդհարումներ են ունեցել ոստիկանական ուժերի հետ, գրում է Ermenihaber.am-ը:  Ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել, շրջան մեքենաներ և ռետինե […]

“Իսլամական պետությունը” սպառնացել է Թուրքիային

Թուրքիայի ազգային մեծ ժողովը կառավարությանը “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու լիազորություն էր տվել, որից հետո “ԻՊ”-ն սպառնացել է Թուրքիային, տեղեկացնում է Ermenihaber.am-ը: Կազմակերպության “Twitter”-ի միկրոբլոգում հայտարարություն է հրպարակվել, որում ասվում է, որ Թուրքիան խաչակրաց արշավանքին մասնակցելու համար շատ ծանր կվճարի: “Եթե Թուրքիան “ԻՊ”- դեմ պատերազմի մեջ մտնի, թող չկարծի, թե անվտանգ է […]

Կանգնել անչափահաս զոհի կողքին /վիդեո/

Պրակտիկորեն ապացուցված է, որ անչափահասները անպաշտպան են և հաճախ նրանց նկատմամբ կիրառվում է բռնություններ` տարբեր տիպի՝ ֆիզիկականից մինչև սեռական: ՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիան փորձում է կանգնել զոհի կողքին: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը՝ բռնարարը դատապարտվելուց հետո հաճախ չէ, որ ուղղվում է: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Հասակակիցները բռնաբարել եւ սպանել են 16-ամյա պատանուն

Կեմերովոյում ոստիկանները երեք հոգու են ձերբակալել, ովքեր մեղադրվում են 16-ամյա պատանու բռնաբարության եւ սպանության մեջ: Ձերբակալվածները 25, 16 եւ 15 տարեկան տղաներ են: Գործի քննությունից պարզվել է, որ զոհը խմելիս է եղել 3 տղաների հետ, ովքեր նրան սեռական հարաբերություն են առաջարկել: երբ պատանին հրաժարվել է, նրանք սկսել են վիճել եւ երեքով ծեծել են տղային, ապա […]

Եվրամայդանի ակտիվիստները հերթով անհետանում են

Ուկրաինական մամուլն ահազանգում է, որ Եվրամայդանի այն ակտիվիստները, ովքեր հետո հասարակական գործունեությամբ են սկսել զբաղվել, հերթով սկսել են անհետանալ: Նրանց գործընկերները նշում են, որ ակտիվիստներին “պատվերով առեւանգում են, քանի որ նրանք շատ բան գիտեն”, հաղորդում է Вести-ն: “Զարմանալի չի լինի, եթե մոտ ժամանակներս անհետացածների մարմինները որեւէ տեղ հայտնաբերվեն”, – ասել է իրավապաշտպան Էդուարդ Բագիրովը, ով […]

Պետք է տեղեկացնել միգրացիոն ծառայությունը

 Ըստ  ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հսկողության բաժնի պետ Մնացական Բիչախչյանի, Ռուսաստանում այլ երկրների քաղաքացիություն ստանալու կարգի հետ կապված փոփոխությունների պարագայում երկքաղաքացիությունից հրաժարվելու անհրաժեշտություն չկա:  “Ռուսաստանում քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ են կատարվել, ըստ որի՝ եթե Ռուսաստանի քաղաքացին ստանում է այլ երկրի քաղաքացիություն, պետք է համապատասխան կարգով այդ մասին տեղեկացնի ֆեդերալ միգրացիոն ծառայությանը: Սա շփոթություն […]

Արտահերթ ընտրություններ

Կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:

Քրդերն այրում են թուրքական դրոշներն ու ավերում Աթաթուրքի արձանները

Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների կողմից քրդաբնակ Քոբանի քաղաքի վրա հարձակման դեմ երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերի վերաբերյալ հայտարարություն է տարածել, տեղեկացնում է Ermenihaber.am-ը` հղում անելով թուրքական ”Սամանյոլու հաբեր” լրատվական կայքի հաղորդմամբ՝ գլխավոր շտաբի ”Ներերկրային կարևոր իրադարձություններ” վերնագրով հայտարարության մեջ հաղորդվում է, որ Իզմիրի Քոնաք գավառի Քադիֆեքալե զինվորական գերեզմանոցի թուրքական դրոշը 150-200 հոգանոց […]

Կինն ինքնաթիռում մարդկանց վրա է հարձակվել ու խուճապ առաջացրել /վիդեո/

Թուրքիայից Մոսկվա թռչող օդանավակայանում միջադեպ է գրանցվել: 41-ամյա կինը աղմուկ է բարձրացրել, հարձակվել է ուղեւորների վրա, գոռացել է, թե ինքնաթիռում ռումբ է տեղադրված, հաղորդում է Life News-ը: Ինքնաթիռի անձնակազմը սկզբում ցանկացել է Դոնի Ռոստովում էքստրեմալ վայրէջք կատարել, սակայն ընդհանուր ջանքերի շնորհիվ հաջողվել է նրան հանդարտեցնել: Մոսկվա վայրէջք կատարելուն պես կնոջը հանձնել են ոստիկանությանը: Միջադեպի տեսանյութը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի