07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լրագրողի` մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ նյութերն ուղարկվել են Կենտրոնականի քննչական բաժին

 ՀՀ դատախազությունը հետևողական է ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտելու վերաբերյալ տեղեկությունների լիարժեք և համակողմանի ուսումնասիրման և ճշգրիտ իրավական գնահատական տալու հարցում:         Ղազախստանի հայկական համայնքի <<Նաիրի>> ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանի կողմից <<Հայկական Ժամանակ>> օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի լրագրողական գործունեությունը խոչնդոտելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունից ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան […]

Ամուսինն ու սկեսուրը ծեծել են լեհ հարսին /վիդեո/

Ընտանեկան բռնության դեպքերը, ցավոք, չեն նվազում մեր հասարակության մեջ: Կանայք շատ հաճախ հայտնվելով զոհի կարգավիճակում՝ խեղում են իրենց մեջ կանացին ու համակերպվում: Սակայն, հաճախ  դանակը հասնում է ոսկորին ու օգնություն են աղերսում: ՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիա կազմակերպության անդամ Պերճուհի Կաժոյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ արտառոց մի պատմության : Ամուսինը բռնացել է կնոջը, քանի որ […]

Խարկովում Լենինի եւս 5 արձան են ոչնչացրել /վիդեո/

Վերջին մի քանի օրերի ընթացքում Խարկովի շրջանում Լենինի եւս 5 արձան է ոչնչացվել, հաղորդում է ТАСС գործակալությունը: Բոլոր պարագաներում ոստիկանությունը քրեական գործ է հարուցել, արձանները ոչնչացվել են անհայտ անձանց կողմից: Արձաններից մեկի ոչնչացումը ականատեսներից մեկը նկարահանել է եւ տեսանյութը տեղադրել համացանցում:

Մոսկվայում 20 քրեական հեղինակություն է ձերբակալվել. նրանց թվում հայեր կան /ֆոտո/

Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները օրենքով գողերի “հավաքի” ժամանակ 20 քրեական հեղինակության է ձերբակալել: “Օրենքով գողերը” ձերբակալվել են Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորաններից մեկում, հաղորդում է  Life News-ը: Ձերբակալվածների թվում է հայտնի քրեական հեղինակություն Դեդ Հասանի վստահված անձ Յուրի Ուսոյանը: Նշվում է, որ ձերբակալված “օրենքով գողերի” մեջ նաեւ ազգությամբ հայեր կան` Գեւորգ Քալաշյանը եւ Վարդան Մինազյանը:

Քրդերը ցույցեր են անում Գերմանիայում եւ Թուրքիայում. 15 մարդ է մահացել /վիդեո/

Թուրքիայի շուրջ 20 քաղաքներում քրդերը բողոքի ակցիաներ են ացնկացնում: Որոշ քաղաքներում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, հաղորդում է ТАСС գործակալությունը: Ցուցարարները ջարդում են շենքերն ու խանութները, որոշ քաղաքներում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Նշվում է, որ տարբեր վայրերում անհայտ անձինք կրակել են ցուցարարների վրա, ինչի արդյունքում […]

Խիստ նկատողություն

2014 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 421 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 7-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ։ Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 145 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.– հայտարարվել է նկատողություն՝ 42,– հայտարարվել է խիստ նկատողություն՝ 44,– հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին՝ 15,– կոչումն իջեցվել […]

“Իսլամական պետություն”-ը ցանկացել է կաշառել Պուտինին

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը ցանկացել է կաշառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին` միջուկային զենքին հասանելիություն ստանալու համար, հաղորդում է Moscow Times-ը: Այդ մասին հայտնի է դարձել Իրաքի իսլամականների հրամանատարի տանը հայտնաբերված փաստաթղթից: Խմբավորումը ցանկանում էր, որպեսզի Կրեմլը հրաժարվեր Թեհրանին աջակցելուց և ջիհադականներին Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկություններ տրամադրեր, ինչպես նաև հրաժարվեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին սատարելուց:  

“Իսլամական պետությունը” Թուրքիային սահմանամերձ քաղաք է գրավել

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը գրավել է Թուրքիային սահմանամերձ սիրիական Քոբանի բնակավայրը, քաղաքի կենտրոնի բարձրահարկ շենքերից մեկի վրա բարձրացվել է “Իսլամական պետության” դրոշը: Այս մասին թեղեկացնում է թուրքական “Միլլիյեթը”: Հաղորդվում է, որ քաղաքի փողոցներում շարունակվում են մարտերը քրդերի և իսլամիստների միջև, դրանց ձայները լսվում են նաև թուրքական տարածքում: Տեղեկություններ են տարածվել, որ քաղաքի վրա հարձակվել է 2.000 ահաբեկիչ:

Զենք-զինամթերք գերեզմանատան մոտ

Ոստիկանության Մասիսի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Սիս գյուղի հին գերեզմանատան սկզբնամասում զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաշեն ինքնաձիգ, հակահետևակային արկ, նռնակի պայթուցիչ, ՛՛ՏՏ՛՛ տիպի ատրճանակի փամփշտակալ` լիցքավորված 2 փամփուշտով, 5,45 մմ տրամաչափի 91 և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի 20 փամփուշտ:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի