08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սերժ Սարգսյանին կհրավիրե՞ ն դատարան

Շանթ և Շահեն Հարությունյանների պաշտպան Ինեսա Պետրոսյան այսօր միջնորդություն ներկայացրեց գործի դատաքննությունը նորից վերսկսելու համար: Պետրոսյանը նշեց, որ ինքը պատրաստվում է ներկայացնել տեսաերիզ, որտեղ կապացուցվի  ”Շանթ Հարությունյան” և ընկերներ գործով ամբաստանյալների անմեղությունը: Պաշտպանը դատավորին փոխանցեց նաև շուրջ 10 հազար ստորագրություն պարունակող կրիչ: Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն եզրափակիչ փուլում […]

8 ու կես տարի կնստեմ դուրս կգամ, բայց հայրենիքի դավաճաններին չեմ ների. ամբաստանյալ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն եզրափակիչ փուլում է ”Շանթ Հարությունյան և ընկերներ” գործով դատավարությունը: Այսօր շարունակվում են ամբաստանյալների վերջին ելույթները: Իր վերջին խոսքում ամբաստանյալ Վահե Մկրտչյանը նշեց, որ չի վստահում անգամ ընդդիմությանը: Նա նկատեց, որ սրտի ցավից մի ելույթը քիչ է համարում.”Ոնց կարող է ժողովուրդը բավարարվի դեմագոգ ճառերով, մենք դուրս եկանք […]

Օմբուդսմենի վիճարկած դրույթը ճանաչվեց հակասահմանադրական

Մինչ օրս կենսաթոշակառուիմահվանդեպքում նրա ժառանգները մահվանից 12 ամսվա ընթացքում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չդիմելու ժամանակ զրկվում էին  իրենց հասանելիք գումարը ստանալու հնարավորությունից: Արդյունքում խախտվում էր թե՛ ժառանգատուների, թե՛ ժառանգների սեփականության իրավունքը:   Նախկինում կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված թոշակը վճարվում էր այն ժամանակ, երբ ժառանգներն անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում էին անձի մահից հետո՝ 6 ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում […]

Femen-ի ակտիվիստուհին փչացրել է Պուտինի մոմե արձանը /ֆոտո/

Փարիզի դատարանը դատավճիռ է կայացրել Femen-ի ակտիվիստուհու գործով, ով մեղադրվում է Փարիզի թանգարաններից մեկին նյութական վնաս պատճառելու մեջ:  Նշենք, որ հունիսին ակտիվիստուհի Յանա Ժդանովան, մերկացնելով կրծքերը եւ դրանց վրա գրելով ՛՛սպանել Պուտինին՛՛, ներխուժել էր թանգարան եւ հարձակվելով ՌԴ նախագահ Պուտինի մոմե արձանի վրա, այն գետնին տապալել ու ասեղով ծակծկել:  Դատարանը ակտիվիստուհու նկատմամբ տուգանք է սահմանել […]

Նոտարը խարդախության եղանակով…

 ՀՀ գլխավոր դատախազի կողմից, քրեական գործ է հարուցվել՛՛Սևան՛՛ նոտարական տարածքի նոտար Արմինե Բեջանյանի կողմից խարդախության եղանակով զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Նոտար Արմինե  Բեջանյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով կատարած հանրորեն վտանգավոր արարքի հիմնավոր կասկածի առկայությամբ, քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Դատախազի որոշմամբ, նոտարի պաշտոնավարումը դադարեցվել է:     […]

Հանցագործությունը ավարտին չի հասցրել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Շահումյան գյուղի ՛՛Երգեն թալա՛՛կոչվող տարածքից, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Իշխան Ա.-ին: Նա հայտնել է, որ նշված տարածքի ջրատարից փորձել է գողանալ մետաղական ամրաններ, սակայն հանցագործությունը ավարտին չի հասցրել:  Ամրաններն առգրավվել են: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին և պատճառված վնասի չափը պարզելու ուղղությամբ: […]

Ոստիկանապետի ՛՛սառը՛՛ ցնցուղը ուժի մեջ է

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը մամուլի ասուլիսում անդրադառնալով հոկտեմբերի 24-ին կազմակերպվելիք հանրահավաքին՝ մասնավորապես ասաց, որ “սառը ցնցուղն” ուժի մեջ է: Լրագրողի այն դիտարկմանը, որ հնչեն իշխանափոխության կոչեր՝ ինչ են անելու, փոխոստիկանապետն ասաց, որ ոստիկանությունը ապաքաղաքական կառույց է եւ պահպանվելու է հասարակական կարգը: Իսկ եթե հանրահավաքի կազմակերպիչները չնախատեսված գործողությունների դիմեն, ապա ոստիկանությունն էլ է դիմելու: Թե ինչ […]

Կգնա՞ն իշխանությունները զիջումների /վիդեո/

՛՛Չեմ լսել այդ լուրերը՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ մեկնաբանելով մամուլում եղած լուրերը, թե սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իշխանությունները պատրաստվում են զիջումներ անել: Նախարարը չցանկացավ մեկնաբանել քաղաքական գործիչների կարծիքները, տալ քաղաքական գնահատակններ: ՛՛Ես, որպես իրավաբան, բազմիցս ասել եմ, որ Սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի, այսօր, մի փոքր ուշ, մի փոքր […]

Թուրքիայի սահմանին իրավիճակն անկառավարելի է դառնում /ֆոտոշարք/

 “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը վերահսկում է Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաքի արդեն կեսից ավելին: Քրդական ինքնապաշտպանական ուժերը բավական երկար ժամանակ արդյունավետ պայքարում էին ահաբեկիչների դեմ, սակայն ԻՊ անդամները գնալով ավելի են ամրապնդում իրենց ուժերը: “Ռիա նովոստի” գործակալությունը ֆոտոշարք է հրապարակել Քոբանիից, որում երեւում է, թե ինչ իրավիճակ է տիրում քաղաքում:

Պրահայի քաղաքապետը մասնակցել է ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալների ակցիայի

Հոկտեմբերի 14-ին Պրահայի Խաղաղության հրապարակում ՙՙՄարդը կարիքի մեջ՚՚ հասարակական կազմակերպությունը կազմակերպել էր թաթերականացված բողոքի ակցիա՝ Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին սատարելու նպատակով: ՀԿ-ի համահիմնադիրն է Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան: Հրապարակում՝ Սուրբ Լուդմիլայի տաճարի դիմաց տեղադրվել էր սիմվոլիկ բանտախուց, որին փակցված են եղել Ադրբեջանի դրոշը և ադրբեջանցի մի շարք քաղբանտարկյալների, այդ թվում Լեյլա Յունուսի և Ինթիղամ Ալիևի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի