8 ու կես տարի կնստեմ դուրս կգամ, բայց հայրենիքի դավաճաններին չեմ ների. ամբաստանյալ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն եզրափակիչ փուլում է ”Շանթ Հարությունյան և ընկերներ” գործով դատավարությունը: Այսօր շարունակվում են ամբաստանյալների վերջին ելույթները:
Իր վերջին խոսքում ամբաստանյալ Վահե Մկրտչյանը նշեց, որ չի վստահում անգամ ընդդիմությանը: Նա նկատեց, որ սրտի ցավից մի ելույթը քիչ է համարում.”Ոնց կարող է ժողովուրդը բավարարվի դեմագոգ ճառերով, մենք դուրս եկանք արմատական փոփոխություն անելու: Գործող ընդդիմությունը հրաման է կատարում, իսկ մենք` ոչ: Ես միացել եմ Շանթի գաղափարին, որովհետև դա ճիշտ եմ համարում: Ես միացել եմ արժեքների հեղափոխությանը”:
Դիմելով դատավորին Մկրտչյանը ասաց.”Ես չգիտեմ դուք հրաման կատարող եք թե ոչ, դատախազը հաստատ հրաման կատարողա: Իմ համար հրաման կատարողները` թշնամի են: Հրամանները գալիս են թշնամական երկրից: Այդ երկիրը իմ համար Ռուսաստանն է”:
”8 ու կես տարի կնստեմ դուրս կգամ, բայց հայրենիքի դավաճաններին չեմ ների”,-ելույթը եզրափակեց Մկրտչյանը:
Մանրամասները` քիչ անց տեսանյութում:
Հիշեցնենք, որ պետական մեղադրողը Վահե Մկրտչյանի համար պահանջել է 8 տարի 6 ամիս ազատազրկում: Վահե Մկրտչյանը ունի երկու մանկահասակ երեխա: