10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Սերժ Սարգսյանին կհրավիրե՞ ն դատարան

Շանթ և Շահեն Հարությունյանների պաշտպան Ինեսա Պետրոսյան այսօր միջնորդություն ներկայացրեց գործի դատաքննությունը նորից վերսկսելու համար: Պետրոսյանը նշեց, որ ինքը պատրաստվում է ներկայացնել տեսաերիզ, որտեղ կապացուցվի  ”Շանթ Հարությունյան” և ընկերներ գործով ամբաստանյալների անմեղությունը: Պաշտպանը դատավորին փոխանցեց նաև շուրջ 10 հազար ստորագրություն պարունակող կրիչ:

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում արդեն եզրափակիչ փուլում է ”Շանթ Հարությունյան և ընկերներ” գործով դատավարությունը:

Միջնորդությունը առարկվեց պետական մեղադրող Գևորգ Գևորգյանի կողմից: Պաշտպանը պարզաբանելով ասաց, որ տեսաերիզը վերաբերվում է Կոլոմբիայի համալսարանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը:

Պաշտպաններ Ինեսա Պետրոսյանը և Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրին դատավարությունը վերսկսելու և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին դատարան հրավիրելու մասին:

Միջնորդությանը միացան նաև բոլոր ամբաստանյալները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ