10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձախողեց

Հատուկ քննչական ծառայության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի քննիչների դեմ հարուցված քրեական գործերը կարճվել են Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը: Ինչ վերաբերում է Շենգավիթի քննիչների քրեական գործին, այդ մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի տրվում: Հիշեցնենք, այս գործերը հարուցել է Գլխավոր դատախազությունը: Մամուլն ու լավատեղյակ շրջանակները նշեցին, որ քրեական գործեր են հարուցվում […]

Հովհաննես Մանուկյանն ընդունել է

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում  Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա  գործունեությունում: Հովհաննես Մանուկյանը նշել է, որ, չնայած կարճատև համագործակցությանը,  ԵԽ մանդատի շրջանակում հաջողվել է իրականացնել մի շարք  ծրագրեր, որոնց շարունակականությունը  […]

Թող բոլորիս տանեն սպանդանոց … կառավարության դիմաց ծայրահեղ քայլերի կդիմեն /վիդեո/

՛՛Նաիրիտ՛՛ գործարանի շուրջ 500 աշխատակիցներ այսօր դարձյալ կառավարության մոտ էին եկել հավաքվել՝ նույն պահանջով՝ չվճարված աշխատավարձեր, աշխատանքից զանգվածային ազատումներ: Բանակցելուց հետո այսօր նրանք ընդունեցին Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանի՝ վարչապետին 5 հոգով հանդիպելու առաջարկը: Հիշեցնենք, նախօրեին նաիրիտցիները մերժել էին այս առաջարկը՝ պահանջելով, որ վարչապետն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց, ինչը, սակայն տեղի չէր ունեցել:  […]

Հայաստանում ամենակոռումպացված ոլորտները երեքն են. Վարուժան Հոկտանյան

Այսօր, դեկտեմբերի 9-ին, ողջ աշխարհում նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: ”Թրանսփարենսի Ինթրնեյշնլ” հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը լրագրողների հետ հանդիպամը կարծիք հայտնեց, որ որ Հայաստանում ամենակոռումպացված երեք ոլորտները ըստ հարցումների երեքն են` պետական կառույցներ, դատարաններ և առողջապահության համակարգ, բալային սանդղակով ավելի ցածր են գնահատվել ոստիկանությունը և կրթությունը: Անցած տարի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը […]

Սեռական բռնության են ենթարկել 12-13 տարեկան տղաների ու աղջիկների. տագնապալի վիճակագրություն

Ըստ վիճակագրության, այս տարի շատացել են անչափահասի նկատմամբ անչափահասի կողմից սեռական բնույթի գործողություններ կատարելու դեպքերը: “Այսինքն, եթե նախկինում չափահասն էր նման բռնի գործողություն կատարոււմ, ապա արձանագրվել են դեպքեր, երբ 16-17 տարեկան տղաները սեռական բռնության են ենթարկել 12-13 տարեկան տղաների ու աղջիկների”,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը: Նման դեպքեր, փորձագետի տվյալներով՝ գրանցվել են […]

Նաիրիտցիները պատրաստ են հացադուլի և նստացույցի /ֆոտո/

՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցները պատրաստ են նստացույց եւ նույնիսկ հացադուլ անել, մինչեւ չկատարվեն իրենց պահանջները։ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առավոտից գործարանի բակում հավաքված մի քանի հարյուր նաիրիտցիները որոշեցին երթով գնալ կառավարություն։ Աշխատակիցները վճռական են տրամադրված: ՛՛Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և սպասելու, թեև իրենց մտքով կանցնի, որ մեզ աշխատավարձ չտան, մենք վճռական ենք տրամադրված և մինչև վերջ […]

Հով, չմտածես … Խաչիկյանի գործով ազատ արձակվածները լաց եղան /վիդեո/

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների դատավճիռը: Դատավոր Արշակ Վարդանյանի վճռով ծառայության տեղեկատվական համակարգերի եւ վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Արմեն Խաչատրյանը եւ ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Բագրատ Մուրադյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: 5 ու կես տարվա ազատազրկման […]

Հայտնի հաղորդավարը դաժան ծեծի է ենթարկվել

Հայտնի ռուս հաղորդավար Յուրի Տրետյակոը ծեծի է ենթարկվել: Դեպքի տեղի է ունեցել, երբ հաղորդավարը պատարստվել է այցելել մորը: Մայրուղու վրա կտրելով հաղորդավարի ճանապարհը` երկու անծանոթ տղամարդ իջել են իրենց մեքենայից և սկսել են սպառնալ Յուրիին, ծեծել ու հեռացել: Արդյունքում, հաղորդավարը հիվանդանոց է տեղափոխվել դեմքի բազմաթիվ վնասվածքներով, քթի կոտրվածքով և ուղեղի ցնցումով: Անդրադառնալով միջադեպին՝ նա չի […]

Թմրամոլների հավաքատեղի Արցախի փողոցում

Դեկտեմբերի 6-ին, ժամը 13.20-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 8 շենքի բնակարաններից մեկում թմրամոլներ կան, իսկ ”ՎԱԶ-2107” մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդը ևս թմրամոլ է: Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի զննությամբ հայտնաբերել է տարբեր միլիգրամանոց 4 […]

12 տարի ազատազրկում. դատարանը հրապարակեց Վազգեն Խաչիկյանի գործով վճիռը /ֆոտո, վիդեո/

՛՛Կենտրոն եւ Նորք-Մարաշ՛՛ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ հրապարակեց  սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների գործով դատավճիռը: Հիշեցնենք, մեղադրող դատախազը միջնորդել է Վազգեն Խաչիկյանին դատապարտել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3 մասի 1, 2 կետերով  /Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝, որը կատարվել է առանձնապես խոշոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի