12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Նաիրիտցիները պատրաստ են հացադուլի և նստացույցի /ֆոտո/

՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցները պատրաստ են նստացույց եւ նույնիսկ հացադուլ անել, մինչեւ չկատարվեն իրենց պահանջները։ Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, առավոտից գործարանի բակում հավաքված մի քանի հարյուր նաիրիտցիները որոշեցին երթով գնալ կառավարություն։ Աշխատակիցները վճռական են տրամադրված:

՛՛Մենք ձեռքներս ծալած չենք նստելու և սպասելու, թեև իրենց մտքով կանցնի, որ մեզ աշխատավարձ չտան, մենք վճռական ենք տրամադրված և մինչև վերջ պայքարելու ենք՛՛՛,-ասաց աշխատակիցներին Կարինեն:

 «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանը փորձում էր համոզել նաիրիտցիներին երկու օր սպասել, մինչեւ ՄԻՊ-ին ուղղված նամակը պատրաստ կլինի, գործարանի աշխատակիցները վճռական են տրամադրված եւ որոշեցին ժամանակ չկորցնել։

Հիշեցնենք, որ նրանք պահանջում են 18 ամսվա չվճարված աշխատավարձերը:

Ավելի ուշ աշխատակիցներից 5-ին ընդունեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ