10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախագահը հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 5-ի եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ. 1. Ալվարդ ՀՈՒՆԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր` դադարեցնելով նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին […]

Լևոն Երանոսյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Զանգվածային լրատվության միջոցներում ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել էր ծառայողական քննություն: Պարզվել է, որ Լևոն Երանոսյանը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ դրանով իսկ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները: Ծառայողական քննության արդյունքներով, ոստիկանության պետի հրամանով՝ ոստիկանության պետի […]

Վարչապետը չի կատարո՞ւմ խոստումը /վիդեո/

Վարչապետ  Հովիկ Աբրահամյանը և էկոնոմիկայի նախարար Երվանդ Զախարյանը այսօր հանդիպել են ՛՛Նաիրիտ՛՛ գործարանի աշխատակիցների հետ: Վարչապետը լրագրողների ներկայաությամբ քննարկման ընթացքում տեղեկացրեց, որ կառավարությունը ուզում է աշխատակիցներին աջակցել: ՛՛Դուք լրիվ բարոյական իրավունք ունեք ձեր աշխատավարձը պահանջելու, բայց ոչ վարչապետից եւ էներգետիկայի նախարարից, քանի որ բյուջեում նման գումար նախատեսված չէ: Դուք ունեք տնօրենների խորհուրդ, որը պատասխանատու է […]

Հայտնաբերվել են ՀԱԿ-ի անդամին ծեծի ենթարկողները

Դեկտեմբերի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան  թաղամասի շենքերից մեկի բակում ծեծի է ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի Հրազդանի տարածքային կառույցի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանը: Մեկնած օպերատիվ խմբին Ա. Փիլիփոսյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում,  իրեն է զանգահարել անծանոթ անձ, հրավիրել է դուրս, և Միկրոշրջան […]

Ամենախիստ ձևով /վիդեո/

”Դատապարտելի է, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ խոսելով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծի հետ կապված միջադեպից: Նախարարը տեղյակ չէր, որ նման բան է եղել, սակայն նշեց, որ իրավապահ մարմինները պիտի անդրադառնան սրան ամենախիստ ձևով: Ըստ նախարարի՝ չի կարելի ասել, որ մեր երկիրն իրավական կամ ժողովրդավարական չէ:

Մառազմատիկ զառանցանք են այդ հայտարարությունները. Շարմազանովը՝ ՀԱԿ պատգամավորներին

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը զառանցանք է համարում ՀԱԿ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի ու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները, թե ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու գործի հետևում նախագահ Սերժ Սարգսյանն է կանգնած: ՛՛Մառազմատիկ զառանցանք են այդ հայտարարությունները: Ինձ համար անհասկանալի են և անընդունելի ու նաև տարօրինակ, որ իրենց քաղաքական լուրջ գործիչներ համարողները նման հայտարարություններով են […]

Բոլոր ժամանակներում էլ ընդդիմադիր լինելը ռիսկային է. Գ. Արսենյան

՛՛Նման դեպքերը հասարակության նորմալ, օրինապահ անդամի կարգավիճակից տեղախոխվում են այլ կարգավիճակ: Սա հասարական արք ու բարքի կանոնների շատ կոպիտ խախտում է՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն՝ անդրադառնալով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին ծեծելու դեպքին:  Դիտարկմանը, թե այսուհետ ընդդիմադիր լինելը ռիսկային է դառնում, նա արձագանքեց, որ բոլոր ժամանակներում […]

Մասսայական ծեծկռտուք. 20 շինարար ծեծել են իրար /վիդեո/

Ռուսաստանի կենտրոնում` պաշտպանության նախարարության շենքի դիմաց, մասսայական ծեծկռտուք է տեղի ունեցել: Կռվի արդյունքում 5 հոգի տուժել է, հաղորդում է  ТАСС գործակալությունը: Կռվի ընթացքում օդամղիչ ատրճանակ է կիրառվել: Ինչպես պարզվել է, կռվողները երկու խումբ շինարարներ են եղել, ոստիկանները նրանցից մի քանիսին ձերբակալել են:

Հանուն 1 000 ռուբլու դանակի 20 հարված է հասցրել /վիդեո 18+/

Մոսկվայում տղամարդը հարձակվել է տարեց կնոջ վրա` թալանելու նպատակով եւ նրան դանակի 20 հարված հասցրել: Կինը փորձել է ինքնապաշտպանվել, սակայն տղամարդն ավելի ուժեղ է գտնվել: Հանցագործը խլել է կնոջ պայուսակը, որում 1 000 ռուբլի է եղել, բջջայինը ու փախել: Կնոջը հայտնաբերել են անցորդներն ու շտապօգնություն կանչել: Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել հանցագործին՝ մերձմոսկվայի 35-ամյա բնակչին: Փաստի առթիվ […]

Ինձ վրա էլ են տարբեր թվերին հարձակումներ եղել. ՀՀԿ պատգամավոր /վիդեո/

”Այդ դրսի ուժերն են հենց մեր տունը քանդողները: Ամենաշատ վնասը, որ մենք կրում ենք, այդ դրսի ուժերի կազմակերպած կամ ֆինանսավորած գործողությունների արդյունք է: Ես սա համարում եմ մեր դեմ կատարված քայ լ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն՝ անդրադառնալով ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի հետ կապված ծեծի միջադեպին: ՛՛Դրանք հատուկ գործող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի