11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Սա թող դաս լինի, որ իզուր տեղը շոուներ չսարքեն. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգության իրավական լուծումների թեմայով լսումների ավարտին շնորհակալություն հայտնեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, պետաիրավական հարցերի հանձնաժողովին լսումների կազմակերպման ու բոլոր պատգամավորներին մասնակցության համար: ՛՛Այսօրվա լսումներն ու ընթացքը ցույց տվեցին, որ ահրաժեշտություն էր սա, շնորհակալություն բոլոր նախաձեռնողներին, որ կոռեկտության ու դառը սթափության պայմաններում կարողացանք անել: Սա կարևոր էր և […]

Ռուս սահմանապահները պարտավոր էին

Այսօրվա լսումներում ստացա ինձ համար կարևոր երկու հարցերի պատասխանը։ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը իմ հարցին ի պատասխան պաշտոնապես հաստատեց. 1. Ռուս սահմանապահները պարտավոր էին Պերմյակովի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու փորձի և նրա բերման ենթարկված լինելու մասին տեղյակ պահել ՀՀ իշխանություններին։ 2. Ռուս սահմանապահները պարտավոր էին սահմանը հատելու փորձ արած անձին՝ տվյալ դեպքում Վալերի Պերմյակովին, […]

՛՛ԱԳ նախարարը կորած է՛՛

    ՛՛Դուք մի բեռ եք ստանձնել, որ ձեր գործը չէ, այս հարցերը առնչվում են ԱԱԾ պետին ու ԱԳՆ-ին, դուք վերցնում եք ձեր վրա մի բան, որ դուք չպիտի անեք՛՛,-այսօր Ազգային ժողովում Գյումրիի ողբերգության իրավական հիմքերի վերաբերյալ լսումների ժամանակ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Նա նշեց, որ Կոստանյանը […]

Սրտի թրթիռների, ելևէջների ելույթ… տղամարդկության վերաբերյալ աղավաղումներ

՛՛Ձեր զեկույցը սրտի թրթիռների, ելևէջների էր նմանվում, հոգևորականի կամ փսիխոթերավետի զեկույցի էր նմանվում, մենք ակնկալում էինք, որ կոնկրետ գործի մասին զեկուզեք, եթե կարիք ունենայինք նման զեկույցի, կհրավիրեինք որևէ հոգևորականի կամ կաթողիկողի՛՛,-՛՛Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ Գլխավոր Դատախազ Գևորգ […]

Սահմանն ապօրինի հատելու համար քրեական գործ չի հարուցվել

 Ազգային ժողովում Գյումրիում տեղի ունեցած սպանդի վերաբերյալ լսումների ժամանակ Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե արդյոք ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի վրա ևս մեկ քրեական գործ է հարուցվել սահմանն ապօրինի հատուլու փորձի հետ կապված: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ըստ էության հարցին չպատասխանեց, ր նույն հարցը կրկնեց նաև ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:  ՛՛Եթե քրեական գործ չկա […]

Ի՞նչ է պատճառը, որ որոշել են հանձնել ռուսական կողմին

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին թեմայով խորհրդարանական լսումներին ՀՀ Գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը խնդրեց պարզաբանել, թե ՌԴ բազան արդյոք Ռուսաստանի տարածք է համարվում: Անուհետև նա հարցրեց, թե ինչու է ռուս զինծառայող Պերմյակովը հանձնվել ռուս սահմանապահներին: ՛՛Որևէ սահմանախախտը նախևառաջ պետք է հանձնվի ՀՀ անվտանգության ծառայությանը, ի՞նչ է […]

Կոստանյանը խոստման տերը կլինի, բայց ոչ հիմա

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր Ազգային ժողովում Գյումրիում իրականացված սպանդի վերաբերյալ լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին խնդրեց ներկայացնել փաստեր, թե որ ժամին են զորամասում հայտնաբերել, որ զինծառայող Վալերի Պերմյակովը լքել է զորամասը: Նա նաև հետաքրքրվեց, թե պարզվել է՝ արդյոք մեղադրյալը ինչ-որ կապ  ունեցել է Ավետիսյանների ընտանիքի հետ: ՛՛Բոլոր հանգամանքները, որ վերաբերում են […]

Կոստանյանը կառաջնորդվի օրենքներով, ոչ թե զգայական հարթության վրա կլինի

 Ազգայն ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում Գյումրիում Ավետիսյանների սպանության վերաբերյալ լսումների ժամանակ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին: Սակայն նա կոչ արեց պատգամավորներին չտրվել էմոցիաներին: ՛՛Ես պարտավոր եմ իմ գործունեությունը կազմակերպել օրենքների, միջազգային իրավունքների սահմաններում՝ անկախ նրանց, թե ինձ բավարարում են, թե ոչ դրանք զգայական հարթության վրա՛՛,-շեշտեց նա: Կոստանյանը նկատեց, որ […]

Գյումրիի սպանդի վերաբերյալ լսումները սկսվեցին բանավեճով

Ազգային ժողովում այսօր կեսօրին նախատեսված լսումները Գյումրիում կատարված սպանդի վերաբերյալ սկսվել են: Նշենք, որ լսումներն ընթանում են 334 սենյակում, որտեղ մշտապես լինում են ասուլիսները և նմանատիպ միջոցառումները: Սակայն դահլիճում ասեղ գցելու տեղ չկա, լրագրողներից ոմանք ոտքի վրա են: ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պահանջեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանից տեղափոխվել նիստերի դահլիճ: Սահակյանը բացատրեց, […]

Իսրայելում հարձակվել են ավտոբուսի ուղեւորների վրա. կան վիրավորներ /վիդեո/

Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում 23-ամյա պաղեստինցին դանակով հարձակվել է ավտոբուսի ուղևորների վրա: Նա Հորդանան գետի Արևմտյան ափին գտնվող Տուլկարմ քաղաքից է, Իսրայելում է հայտնվել անօրինական ճանապարհով: Դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո նա գնդակահարվել է: Միջադեպի հետևանքով տուժել է 16 մարդ, զոհեր, բարեբախտաբար, չկան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի