27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ է պատճառը, որ որոշել են հանձնել ռուսական կողմին

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին թեմայով խորհրդարանական լսումներին ՀՀ Գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանին ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը խնդրեց պարզաբանել, թե ՌԴ բազան արդյոք Ռուսաստանի տարածք է համարվում: Անուհետև նա հարցրեց, թե ինչու է ռուս զինծառայող Պերմյակովը հանձնվել ռուս սահմանապահներին: ՛՛Որևէ սահմանախախտը նախևառաջ պետք է հանձնվի ՀՀ անվտանգության ծառայությանը, ի՞նչ է պատճառը, որ որոշել են հանձնել ռուսական կողմին՛՛,-ասաց նա: 

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ գործ ունեն երկու իրավազորության հետ ,և միջազգային իրավունքն է հարցը կարգավորում: ՛՛Անկախ նրանից դա ՀՀ-ի տարածք էր թե ոչ, ՀՀ տարածք է, բայց իրավազորությունը պետական և իրավապահ ՀՀ -ինը չէ: Այդտեղ գործում է ՌԴ օրենսդրությունը՝ ըստ միջպետական պայմանագրի, այսիքն՝ գոնե այդ իրավական հարթության մեջ տարակարծություն չի կարող լինել՛՛,-ասաց նա: 

Ինչ վերաբերում է Պերմյակովին ռուս իրավապահներին հանձնելուն, ապա Կոստանյանն ասաց. ՛՛Անձի հանձնման, էքստրադիցիայի բոլոր հարաբերությունները տարբեր պայմանագրերով են, իսկ քրեական գործի վարույթի հարաբերություները այլ իրավական միջազգային ակտով են: Այդ հայտարարություները չեն կարող հակադրել կամ համադրել, դրանք փոխլրացնող են՛՛: 
Սահմանապահ ծառայության մասին հարցի վերաբերյալ նկատեց, թե այն ևս պետք է կատարեր իր պարտականությունները: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ