Սա թող դաս լինի, որ իզուր տեղը շոուներ չսարքեն. Շարմազանով
_1421922659.jpg)
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգության իրավական լուծումների թեմայով լսումների ավարտին շնորհակալություն հայտնեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, պետաիրավական հարցերի հանձնաժողովին լսումների կազմակերպման ու բոլոր պատգամավորներին մասնակցության համար:
՛՛Այսօրվա լսումներն ու ընթացքը ցույց տվեցին, որ ահրաժեշտություն էր սա, շնորհակալություն բոլոր նախաձեռնողներին, որ կոռեկտության ու դառը սթափության պայմաններում կարողացանք անել: Սա կարևոր էր և մեզ, և հասարակության համար՛՛,-նկատեց նա: Նշենք, որ լսումների սկզբում պատգամավորները դժգոհեցին դահլիճի փոքր լինելուց: ՛՛Փոքրիկ դահլիճում առկա դատարկ տեղերն այս պահին ու այն, որ վերջանում են հարցերը, խոսում են այն մասին, որ զգացմունքային ելույթները իրականության հետ կապ չունեն: Սա թող դաս լինի, որ իզուր տեղը շոուներ չսարքեն: Մեր նպատակը մեկն է, որպեսզի հնարավորությամբ կարողանանք մեր հանրությանը ներկայացնել, որ մենք շահագրգռված ենք, որ գործի քննությունը լինի հնարավորինս բաց՛՛: