20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սրտի թրթիռների, ելևէջների ելույթ… տղամարդկության վերաբերյալ աղավաղումներ

՛՛Ձեր զեկույցը սրտի թրթիռների, ելևէջների էր նմանվում, հոգևորականի կամ փսիխոթերավետի զեկույցի էր նմանվում, մենք ակնկալում էինք, որ կոնկրետ գործի մասին զեկուզեք, եթե կարիք ունենայինք նման զեկույցի, կհրավիրեինք որևէ հոգևորականի կամ կաթողիկողի՛՛,-՛՛Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ Գլխավոր Դատախազ Գևորգ Կոստանյանին:
՛՛Կաթողիկոսին հրավիրելու իրավունք չունեք՛՛,- նկատեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Զոհրաբյանը հիշեցրեց Դատախազին, երբ վերջինս օրեր առաջ Գյումրիում ՛՛տղամարդու խոսք տվեց՛՛, որ կդիմի ՌԴ դատախազին և հիշեցրեց, թե արդյոք էմոցիա՞յի տակ արված հայտարարություն էր, թե որպես տղամարդու խոսք:
՛՛Որպես գլադիատորական հայտարարություն արվեց, որ երկու ժամ առաջ գիտեինք, որ փորձ է արվում հատել սահմանը, բա որ գիտեիք… ըստ ՀՀ օրենսդրության սահմանը հատողը ձերբակալվում է ՀՀ իրավապահների կողմից, ի՞նչն էր խանգարում ՀՀ իրավապահներին ձերբակալել նրան՛՛,-հարցրեց Զոհրաբյանը:

Գլխավոր դատախազը նկատեց, որ ներածական խոսքում հանդես եկավ այն նպատակով, որպեսզի ձեռնպահ մնա զգացմունքային ոլորտում այս հարցը քննարկելուց, ոչ թե հակառակը.
՛՛Որովհետև եթե այս հարցը քննարկենք իրավական հարթութան մեջ, բոլորի հայտարարությունները շատ ավելի պատշատ կլինեն, հետևաբար իմ առաջարկը վերաբերում է այն մոտեցանը, որ եկեք, ձեռնպահ մնանք նման գնահատականներից՛՛,-ասաց Կոստանյանը՝ նկատելով, որ չի եկել նախաքննության բոլոր գաղտնիքները բացահատելու.
՛՛Ես պարտավոր եմ չհրապարակել նախաքննության գաղտնիքը, ես այստեղ չեմ պատրաստվում ներկայացնել քննչական պլանավորումը, որովհետև գործի քննության օբյկտիվության ապահովման համար ես չեմ հրապարակելու նախաքննության գաղտնիք հանդիսացող որևէ հանգամանք՛՛,-ասաց նա:

ՀՀ գլխավոր դատախազը կրկին հիշեցրեց, որ ՌԴ դատախազին կդիմի միայն այն դեպքում, երբ դիմելու հետ կապված ցանկացած հարց պատրաստ լինի:
Անդրադառանալով իր՝ տղամարդու խոսք տալուն, Կոստանյանը նշեց.
՛՛Հասարակության մեջ և շատերի մոտ աղավաղվել է տղամարդկության վերաբերյալ պատկերացումները… Ես երբեք չեմ դրժում իմ պարտականությունների կատարման որևէ գործընթաց… Դիմելու եմ, երբ անհրաժեշտ հիմքերը լինեն: Իմ գործողությունները պետք է ունենան համապատասխան հիմք՛՛,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ