12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այս խնդրին լուծում տանք. Էրդողանը` Հայոց ցեղասպանության մասին

Պաշտոնական այցով Կոլումբիայում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Բոգոտայի Էքտերնադո ու Անկարայի համալսարանների համատեղ ջանքերով կազմակերպված “1915 թվականը` Օսմանյան կայսրության ամենաերկար տարին” վերտառությամբ սիմպոզիումում, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ըստ “Անադոլու” լրատվական գործակալության` Էրդողան մասնավորապես ասել է. “Պատմությունը, ցավոք, միշտ գրվում է հաղթողի, իշխող ուժի ձեռքով և նրա տեսանկյունից: Մենք խստորեն […]

Սպառնում է ինքնասպան լինել. դիմում է Ռիտա Սարգսյանին

Աբովյան ՔԿՀ-ում պատիժը կրող Կարինե Այվազյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Բազմազավակ մայրը տառապում է: Ասում է` կյանքիս վերջ տալ եմ ուզում :  ՛՛Տանս տանիքը վառվել է ու էրեխեքս հազիվ են փրկվել: Հարևանները մի կերպ հասել են: Տղուս ձեռքն է այրվել ու աղջկաս ոտքերը, ամբողջ անկողինը ու մեր առաջին անհրաժեշտության եղածը վառվելա: Մինչև պաժառնին եկելա արդեն […]

Տղամարդու շուրջ վեճը Երևանյան լճի երկու թիթեռնիկների միջև դաժան ծեծկռտուքի ու կոտրվածքների պատճառ է դարձել. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Շուշան Դ.-ի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մայիսի 8-ին, գիշերվա ժամը 4-ին Երևանի Բագրատունյաց 2 հասցեում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտ 23-ամյա Շուշանը վիճաբանել է իր ընկերուհի և «գործընկերուհի» Աննա Տ.-ի հետ: Վիճաբանությունն այնքան բուռն է եղել, Շուշանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, այնքան է տաքացել, […]

Հայազգի “օրենքով գողը” դատապարտվեց Մոսկվայում. Ժամանակ

Մոսկվայի Պրեսնենսկի շրջանայաին դատարանում՝ դատավոր Ալեքսանդրա Շիպկովայի նախագահությամբ, վճիռ է կայացվել հայ 46-ամյա “օրենքով գող” Էդուարդ Ասատրյանի նկատմամբ, ով կրիմինալ աշխարհում հայտնի է որպես Էդիկ Թբիլիսկի և համարվում է հակադեդովյան կոալիցիայի ղեկավարներից մեկը: Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր պահելու համար ու դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մոլագարի են հայտնաբերել, ով 30 տարի առաջ բռնաբարել է աշակերտուհիներին

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հայտնաբերել են մի տղամարդու, ով մեղադրվում է 30 տարի առաջ դպրոցական աղջիկների բռնաբարության մեջ: Մեղադրյալը գործել է մի քանի տարբեր համայնքներում: 1964 թ. ծնված տղամարդը, ով հանցագործություն կատարելու պահին 20 տարեկան է եղել, բռնաբարել է 12-15 տարեկան աղջիկների, տեղեկացնում է Интерфакс-ը: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:

Դա իշխանությունների ձեռագիրը չէ. Շարմազանովը՝ ԲՀԿ-ական ակտիվիստի ծեծից /վիդեո/

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պաշտոնապես դատապարտել, դատապարտում և դատապարտելու է Հայաստանում բռնության ցանկացած դեպք: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանի առևանգմանը և ծեծին: ՛՛Մեզ համար դա անթույլատրելի է: Մենք հույս ունենք, որ Հայաստանի իրավապահ մարմինները կիրականացնեն իրենց վրա դրված պարտականությունները, և […]

Ոստիկանությունը բացահայտեց ավազակային հարձակումը

Հունվարի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, 2 ինքնաձիգներով և 1 ատրճանակով զինված, դիմակավորված երեք անհայտ անձինք մուտք են գործել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի տներից մեկը, զենքի սպառնալիքով տանտիրոջն ու տան մյուս անդամներին պառկեցրել հատակին և հափշտակելով ոսկյա մատանի` դիմել են փախուստի:   Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քնչական բազմաբնույթ միջացառումների շնորհիվ՝ ոստիկանության ծառայողներն ակտիվ համագործակցելով ազգային անվտանգության […]

Տղամարդը խեղդամահ է արել 19-ամյա կնոջը` սեռահարաբերությունից հրաժարվելու համար

Վորոնեժում տղամարդը խեղդամահ է արել 19-ամյա նախկին սիրուհուն, քանի որ վերջինը հրաժարվել է նրա հետ սեռական հարաբերությունների մեջ մտնել: 19-ամյա կինն ու նրա 16-ամյա ընկերը փողոցում պատահաբար հանդիպել են կնոջ նախկին սիրեկանին: Վերջինն առաջարկել է գնալ միասին խմելու: Երեքով գնացել են կնոջ տուն եւ այնտեղ խմել, ինչից հետո 16-ամյա տղան հեռացել է: Մենակ մնալով` 33-ամյա […]

Նախքան որդուն այրելը մայրը մուրճով խփել է նրա գլխին. Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել

Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 9-ամյա տղային գանգուղեղային վնասվածքներ պատճառելու և բնակարանը հրկիզելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի