27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կնոջն ու 7-ամյա դստերը սպանելու կասկածանքով Մոսկվայում հայ գործարար է ձերբակալվել /ֆոտո/

Մոսկվայում կնոջն ու 7-ամյա դստերը սպանելու կասկածանքով ձերբակալվել է ընտանիքի հայրը` 51-ամյա Խորեն Ղազարյանը:

Հիշեցնենք, որ վերջինը դիմել էր ոստիկանություն եւ ասել, որ կնոջն ու դստերը մահացած է հայտնաբերել: Ոստիկանները սկզբում կարծում էին, որ մայրը նախ սպանել է դստերը, ապա ինքնասպան է եղել:

LifeNews-ի աղբյուրները տեղեկացրել են, որ, նախնական տվյալներով` փետրվարի 13-ի երեկոյան տղամարդը գնացել է խաղասրահ, իսկ երբ գիշերը տուն է վերադարձել, նրան տուն չեն թողել եւ չեն պատասխանել հեռախոսազանգերին: Ամենայն հավանականությամբ, Ղազարյանը գնացել է ստորգետնյա ավտոտնակ եւ քնել մեքենայում, ինչից էլ բարկացել է: Հաջորդ առավոտ նա տուն է մտել երրորդ հարկում գտնվող պատշգամբից, վերելակով իջել առաջին հարկ, որտեղ էլ կատարել է սպանությունը, գրում է LifeNews-ը:

Առաջինը, նախնական տվյալներով, նա սպանել է կնոջը` Վիկտորիա Ղարագուլյանին, ապա սպանել է դստերը:

LifeNews-ի տվյալներով` Ղազարյանը խոշոր “ Мобилифт Русланд ” ընկերության գլխավոր տնօրենն է, նրան է պատկանում եւս մի քանի ընկերություն:

Այժմ տղամարդը ձերբակալված է:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ