12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վեց տարի անց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաք գործուղման մեկնած ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2009 թ. փետրվարի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) […]

Եթե նման ձգտումներ ունի պաշտոնատար անձը, ողջունելի է. Կոստանյանը՝ Աղվան Հովսեփյանից ու Հովհաննես Շահինյանից

 «Ես, որպես կանոն, լուրեր չեմ մեկնաբանում, բայց վստահ եմ, որ եթե որևէ պաշտոնատար անձ ցանկանում է ավելի բարձր պաշտոն զբաղեցնել և նման ձգտումներ  ունի, դա շատ ողջունելի է և օրինաչափ, որովհետև ես վստահ եմ, որ նման ձգտման պարագայում նման պաշտոնատար անձը անպայմանորեն աշխատելու է իր անձնական, մասնագիտական որակների կատարելագործմանն ուղղված… հուսով եմ դրական իմաստով»,-այսօր լրագրողների […]

Ֆիթնես-ակումբի հանդերձարանում գաղտնի տեսախցիկներ են հայտնաբերվել /վիդեո/

Մոսկվայում գտնվող ֆիթնես-ակումբներից մեկի ադմինիստրացիան տեսախցիկներ է տեղադրել հանդերձարաններում` առանց այդ մասին այցելուներին զգուշացնելու: Իսկ երբ որոշ այցելուներ իմացել են այդ մասին եւ պահանջել են հանել տեսախցիկները, ակումբի տնօրինությունը մերժել է: Տեսախցիկը պատահաբար նկատել է բլոգեր Միխայիլ Պաշկովը եւ այդ մասին հայտնել իր բլոգում: Հետաքրքիր է, որ ակումբի տնօրինությունը, չնայած այն բանի, որ գաղտնի նկարահանումն […]

Նոր Արեշում զենք-զինամթերք է հայտնաբերվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Թոխմախի» գերեզմանատնից Վարդաշեն տանող ճանապարհին գտնվող աղբարկղի կողքին զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը Նոր-Արեշի 50-րդ փողոցի սկզբնամասում` աղբամանի մոտ, հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է առանց համարի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան […]

Էդմոն Մարուքյանին մերժեցին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին մերժեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը: Առաջարկվում է խնամա­կա­լություն սահմանել նաև առնվազն երկու ամիս կոմայի, լեթարգիական քնի կամ վեգետատիվ վի­ճակի մեջ գտնվող անձանց նկատմամբ: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, հղում կատարելով Հա­յաս­­տանի Հանրա­պե­տու­թյան քաղաքա­ցիա­կան օրենս­գրքին, հիշեցրեց, որ համաձայն օրենսգրքի՝ […]

Վեց տարի անց

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ՌԴ Մոսկվա քաղաք գործուղման մեկնած ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության օպերատիվ խմբին է ներկայացել 1985 թ. ծնված Արթուր Հ.-ն, որը 2009 թ. փետրվարի 27-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի (Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը) […]

Բերձորի դեպքերով՝ մի շարք ոստիկաններ կարգապահական տույժերի ենթարկվեցին

ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի մարտի 9-ին ստորագրված  հրամանով` 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից ԼՂՀ-ում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների համար ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվեցին կարգապահական տույժերի։ ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար […]

«Սևան» ՔԿՀ–ում հանձնուքից հայտնաբերվել է մուրաբայի տարրա՝ սպիտակ, փոշենման բյուրեղներով

Մարտի 9-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Վ. Ն.-ին տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Վ.-ի հանձնուքից հայտնաբերել և առգրավել են մուրաբայի տարրա՝ առկա սպիտակ, փոշենման բյուրեղներով:  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ  հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Դեռևս վաղ է խոսել. Կոստանյանը՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից

«Քրեածին վիճակի վերլուծության հետ կապված՝ ես կարծում եմ, որ դեռևս վաղ է խոսել, այսինքն` վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ քրեածին վիճակը, բայց որպես կանոն` դա իր հիմքում ունենում է թե՛ զենքի ապօրինի շրջանառության ծավալների նկատմամբ հսկողության խստացում, թե՛ հանցավոր վարքագծի հիմքում դրված այլ հանգամանքների նվազեցմանը կամ վերացմանն ուղղված միջոցառումներ»,-այսօր լրագրողների հետ զրույցում […]

«Միշտ տալիս եմ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել»

«Իմ կենսագրության մեջ թե՛ պաշտոնական, թե՛ զուտ անձնական հարթության մեջ երբևէ չի եղել մի դեպք, որ ես որևէ խոստում տամ ու չկատարեմ, որովհետև տալիս եմ միշտ այն խոստումները, որ ի վիճակի եմ կատարել, ավելին՝ երբեք չեմ տվել ու չեմ կարող տալ այնպիսի խոստումներ, որոնց իրագործումը պայմանավորված չէ զուտ իմ կամքով, հետևաբար էլեմենտար համադրություն անցկացնել»,-այսօր Կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի