12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ավետիսյանների հարազատները ներկա են գտնվել փորձաքննությանը

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։ Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։ Հիշեցնենք, տուժողների իրավահաջորդներն ու […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը Ուրուգվայում

Մարտի 11-ին Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության շենքի «Սանտոս» պալատի «Ֆլորենտինո» սրահում Ուրուգվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ տեղի ունեցավ իրավագետ, մարդու իրավունքների հարցերով մասնագետ Օսկար Լոպես Գոլդասարենայի «Հայկական մշակութային ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցում էին Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ռոդոլֆո Նին Նովոան, կրթության և մշակույթի նախարար Մարիա Խուլիա Մունյոսը, Ուրուգվայի համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանը, սենատորներ Ռաֆայել Միկելինին […]

Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը պատահականության զո՞հ է

Pastinfo-ն գրում է, որ Այգեշատում ինքնասպանություն գործած 12-ամյա աղջիկը հետաքրքրասեր երեխա է եղել, հաճախ ֆիլմերում արյունոտ տեսարաններ դիտելիս հորից հետաքրքրվել է, թե իրականում արյու՞ն է կամ մահանու՞մ են, թե՝ ոչ:   Այդ մասին ասաց Այգեշատի գյուղապետ Արամայիս Մխիթարյանը` հավելելով, որ ի պատասխան դստեր հարցերին` հայրն ասել է, որ ֆիլմերում մարդիկ չեն մահանում և որ արյան […]

Ես դեռ ունեմ մտահոգություններ. Սերժ Սարգսյանը բացում է փակագծերը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ և ներկայացրել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ իր տեսակետը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:  «Վստահ եմ՝ տեղյակ եք, որ ինձ ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ որոշում կայացնելու համար ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել Հայաստանի քաղաքական դաշտի հիմնական դերակատարների մեծ […]

Պրոբացիոն համակարգի ներդնումը Հայաստանում

 «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանի խոսքով՝ պրոբացիոն համակարգի ներդնումը Հայաստանում նպատակ է հետապնդում վերածել քրեական արդարադատությունը վերականգնողական արդարադատության: «Այն կարող է արարքակենտրոն արդարադատությունից ապահովել անցում հանցակենտրոն արդարադատության»,-այսօր կազմակերպված քննարկման ժամանակ ասաց նա: Միաժամանակ Հարությունյանը նկատեց, որ Կառավարություն ներկայացրած պրոբացիոն ծառայության ներդնման հայեցակարգում կան որոշակի ռիսկեր, որոնք միայն ժամանակի ընթացքում կարող […]

Նոր նշանակումներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով՝ «Արմավիր» ՔԿՀ պետ Արսեն Խշտոյանը փոխադրման կարգով նշանակվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: Նախարարի մեկ այլ հրամանով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Արամ Սարգսյանն ազատվել է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից:  «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2015 թվականի մարտի 10-ից հանձնարարվել է նույն ՔԿՀ պետի տեղակալ Լեոնիդ […]

Երրորդմասցի Լյովիկի գործով հետախուզվում են Ծգլը, Տլեն ու Գաստիկը /ֆոտո/

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104  և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ: […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Լիբանանում

Մարտի 9-ին Լիբանանի «NDU» համալսարանի հանդիսություննների սրահում Հայ կաթողիկե պատրիարքարանի նախաձեռնությամբ և Լիբանանի կաթողիկե պատրիարքների և եպիսկոպոսական խորհրդի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Երեկոյին ներկա էին քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Երեկոյի բացումը կատարեց հասարակական գործիչ Ջորջ Քորդահին: Նա արաբերենով արտասանեց Ցեղասպանության զոհ, հայ մեծ […]

Երևանի «Պիրամիդա» ակումբը` հայ աղջիկների և պարսիկ տղամարդկանց պոռնկատուն. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց Արամ Կարապետյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ 45-ամյա Արամ Կարապետյանը Սայաթ-Նովայի 20 հասցեում վարձակալած տարածքում, որպես «Արագ Քոմփանի» ՍՊԸ-ի փաստացի տնօրեն, 2013 թվականի հունվարից ղեկավարել է զվարճանքի վայր հանդիսացող «Պիրամիդա» գիշերային ակումբի գործունեությունը: Նպատակադրվելով ստանալ առավել նյութական օգուտներ՝ Արամ Կարապետյանը, ըստ մեղադրանքի, 2014 […]

Գաղտնիքներ. Հայկական Ժամանակ

Մարտի 4-ին «Նուբարւսշեն» ՔԿՀ-ի մոտ տեղի ունե­ցած սպանության գործի ընթացքից գրեթե ոչինչ հայտնի չէ, գրում է «Հայկական ժամանակը եւ հիշեցնում, որ սպանվողներից մեկը հայտնի քրեական հեղի­նակություն Երրորդմասցի կոկիկն էր ու գործը հիմա գտնվում է ԱԱԾ վարույթում: ԱԱԾ-ն, իր հերթին, ժլատ է գործով տեղեկություններ տրամադրելու հարցում: երեկ ԱԱԾ մամուլի կենտրո­նից հետաքրքրվեցինք կա՞ն գործով կասկածյալներ կամ մեղադրյալներ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի