12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Տղամարդը բռնաբարել եւ սպանել է մի կնոջ ու նրա 3-ամյա դստերը

Կալուգայի դատարանը 26-ամյա տղամարդու մեղավոր է ճանաչել 2 անձի բռնաբարության եւ սպանության մեջ: Ինչպես պարզվել է գործի մանրամասներից, 2014-ի հունիսին մի կնոջ բնակարան է եկել նրա վաղեմի ծանոթը, ով նախ բռնաբարել է կնոջն ապա դանակահարելով սպանել նրան: Ապա հանցագործը բռնաբարել է եւ սպանել կնոջ 3-ամյա դստերը, հայտնում է KalugaNews-ը: Հանցավոր արարքից հետո տղամարդը թալանել է […]

Վետերաններին սպանող հանցախմբի ղեկավարը, պարզվել է, 66-ամյա կին է

ՌԴ ոստիկանության տվյալներով` Իրկուտսկի 66-ամյա բնակչուհին, նրա դուստրը, թոռնուհին եւ վերջինի քաղաքացիական ամուսինը դաժանաբար սպանել են մի շարք վետերանների` նրանց թալանելու նպատակով: Ինչպես պարզվել է, հանցախումբը ղեկավարել է 66-ամյա կինը, ով գաղտնի ձեւեով պարզել է, թե որքան փող ունեն պահած ծերունիները, ապա նրա դուստրը, թոռնուհին ու վերջինի ամուսինը մտել են տարեց մարդկանց տուն, սպանել նրանց […]

Դեռահասը խեղդամահ է արել ընկերուհուն` ձեւացնելով, թե վզնոց է հագցնում

Ռումինայում 16-ամյա դեռահասը մեղադրվում է ընկերուհուն սառնասրտորեն սպանելու մեջ: Էդվարդ Պերժը նախ սիրո առաջարկություն է արել ընկերուհուն, ապա ձեւացնելով, թե ցանկանում է նրա պարանոցին նվեր-վզնոց հագցնել` խեղդամահ է արել աղջկան: Էդվարդն ու Ելենան հանդիպել են մեկ տարի, աղջիկն աչքի է ընկել իր գեղեցկությամբ: Վերջին շրջանում, սակայն, տղան պարբերաբար խանդի տեսարաններ է սարքել, նրանք հաճախ վիճել […]

ԻՊ-ի անդամ փոքրիկ տղան տղամարդու է մահապատժի ենթարկել /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես է փոքրիկ տղան սպանում մի տղամարդու, հայտնում է Газета.Ru-ն: Տեսանյութում մահապատժի են ենթարկում պաղեստինցի պատանդին, ով իբր խոստովանել է, թե իսրայելական Մոսսադի լրտես է: Դեռահասը առանց վարանելու կրակում է տղամարդու գլխին ու սպանում նրան:

Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ 2 հոգու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

2015 թվականի մարտի 7-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանցից մի քանիսի ինքնությունը, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մարտի 10-ին որոշում է կայացվել՝ […]

Դանակահարություն Մանկավարժականի դիմաց

Մարտի 10-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նրա ընկերոջ` 1994 թ. ծնված Արտակ Ա.-ի պատմածով՝ Արթուր Ա.-ն դանակահարվել է Երևանի Խանջյան փողոցում՝ ԵՊՄՀ մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կողմից, հայտնում […]

Ինձ ասել են` կսպանենք, կպատառոտենք. ովքեր են սպառնացել Ղրիմի գեղեցկուհի դատախազին

Ղրիմի դատախազ Նատալյա Պոկլոնսկայան ТАСС գործակալությանը հարցազրույց է տվել իր պաշտոնավարման մեկ ամյակի կապակցությամբ: Հարցազրույցում նա ասել է, որ երբ հաստատվել է այդ պաշտոնում, իրեն սկսել են սպառնալ: «Ինձ զանգահարում, սպառնում էին, ասում էին, որ կսպանեն, կպատառոտեն: Զանգահարում էին Ուկրաինայի գլխավոր դատախազությունից: Ես նրանց ասացի, որ ավելի լավ է բանտում հայտնվեմ, քան ֆաշիստներին ծառայեմ»,- հիշում […]

Ավելի քան 7 միլիոն արժողությամբ հնաոճ շաքարամանի գողությունը բացահայտվեց

Փետրվարի 26-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին էր դիմել Երևան քաղաքի Կենտրոն համայնքի բնակչուհի Հ.-ն և հայտնել, որ նախորդ օրը իր բնակարան է այցելել մի տղամարդ, ներկայացել որպես թաղապետարանի աշխատակից, և նրա հեռանալուց հետո հայտնաբերել է, որ բնակարանից անհետացել է մեծ արժեք ներկայացնող հնաոճ շաքարամանը, հայտնում է police.am-ը: Ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումների միջոցառուների արդյունքում՝ մարտի 10-ին պարզվել […]

Նեմցովի սպանության մեջ կասկածվողներից մեկի ալիբին ապացուցող տեսանյութ է հայտնվել /վիդեո/

LifeNews-ի լրագրողների տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որից երեւում է, որ քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողներից մեկը` Թամերլան Էսկերխանովը, սպանության պահին գտնվել է գիշերային ակումբում, որը բավական հեռու է սպանության վայրից: Ակումբում տեղակայված տեսախցիկներն ապացուցում են, որ Էսկերխանովն ալիբի ունի, լրագրողները նշում են, որ նա ոչ մի կերպ չէր կարող հասնել Նեմցովի […]

Նախկին առաջին տիկինը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Կոտ-դ-Իվուարի դատարանը երկրի նախկին առաջին տիկին Սիմոնե Գբագբոյին դատապարտել է 20 տարվա ազատազրկման: Կինը մեղավոր է ճանաչվել «երկրի անվտանգություն խախտելու փորձեր» կատարելու մեջ միջադեպերի ժամանակ, որոնց ընթացքում մոտ 3 հազար հոգի մահացավ, հայտնում է  ВВС-ն: 65-ամյա նախկին առաջին տիկնոջը ձերբակալել են 2 տարի առաջ` մարդկության նկատմամբ հանցագործության համար 2010-2011թթ. Երկրում ընթացող ռազմական կոնֆլիկտի ընթացքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի