15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստան, արի Բաղրամյան

Սիրելի՛ ժողովուրդ, Քանի որ երեկ նախաձեռնող խմբի շրջանակներում լիակատար համաձայնություն չեղավ, անհրաժեշտ է վերանայել մեր պայքարի տրամաբանությունը: Մենք՝ շուրջ մեկ շաբաթ Բաղրամյան պողոտայում ընթացող պայքարի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մեր պահանջներն ու խաղաղ մարտավարությունը չի փոխվել: Մենք պահանջում ենք. 1.      Չեղարկել էլեկտրաէներգիայի հակասոցիալական որոշումը 2.      Պատժել խաղաղ հանրահավաքի մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին և դադարեցնել […]

Սթափվեք … Բաղրամյանի գլխավոր հերոսը /վիդեո/

Մինչ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կիրակի օրվա պահվածքը համացանցում քննադատության է արժանանում, հանուն արդարության նշենք, որ Վովա Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո մեր պաշտոնյաների մասնավորապես ոստիկանության մոտ՝ ամենաբարձր մակարդակով նոր մշակույթ ձեւավորվեց՝ պաշտոնյան հաշվի է նստում ցուցարարների հետ՝  դեմառդեմ քննարկում հասարակության հետ ստեղծված իրավիճակը անգամ ամենավտանգավոր պահերին:  Հիշեցնենք մեկ տարի առաջ՝ ապրիլի 9-ին, երբ դարձյալ Բաղրամյան պողոտայում […]

Ողբերգություն. Երևանում ամուսինը ծննդատանը կրակել է կնոջ վրա /վիդեո/

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատան 407 վճարովի հիվանդասենյակ, իր մոտ եղած հրազենով կրակել է կնոջ վրա, այնուհետև ինքնասպան է եղել: Այս պահին նշված ծննդատուն են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Մ. Ասատրյանը […]

Հա՞ բալես. ոստիկանապետը սեղմեց Շանթի որդու ձեռքը

«Շահեն, ձգվիր, ամուր եղիր, խելառությունդ պահիր չափի մեջ, հա՞ բալես»,- այսօր՝ Բաղրամյան պողոտայում ցուցարարների  հետ խոսակցության ընթացքում  դիմելով Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահենին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Դու շատ լավ հասկանում ես ամեն ինչ, դու խելացի տղա ես: Աստված պահապան ձեզ: Խելառությունդ պահիր»,-շարունակեց ոստիկանապետը: Ավելի ուշ  մարդկանց հրաժեշտ տալիս Վլադիմիր Գասպարյանը  սեղմեց Շահեն Հարությունյանի  ձեռքը […]

Սուսանը դավաճանելով ամուսնուն՝ ավազակային հարձակում է բեմադրել.Ժամանակ

«Ժամանակ»-ի իրավական բաժնում կարդում ենք. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սուսան Կ.-ի (անունը փոխված է) գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ: 22-ամյա Սուսանը 2 երեխաների մայր է, ամուսնացած կին: Նա մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու՝ ծանր հանցագործության մասին սուտ հաղորդում տալու, կեղծ ապացույցներ սարքելու համար՝ […]

Բաղրամյան պողոտայում օրը սկսվեց աղոթքով

Բաղրամյան պողոտայում առավոտը կրկին խաղաղ բացվեց: Այստեղ ավանդույթները չեն խախտվում և օրը սկսվում է աղոթքով: Աղոթքից հետո ՀՀ օրհներգն է, որը ոգևորություն ու լիցքեր է հաղորդում ցուցարարներին: Հաջորդիվ փողոցը մաքրելու արարողությունն է« տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը: Գիշերվա ընթացքում մի քանի մանր միջադեպեր են եղել՝ ոչ սթափ վիճակում մարդիկ են եկել, սադրել, կռիվ հրահրել, սակայն այդ […]

Ահաբեկիչը սելֆի է արել իր զոհի կտրած գլխի հետ /ֆոտո 16+/

Ահաբեկիչ Յասսին Սալխին, ով հունիսի 26-ին ֆրանսիական Սեն-Կենտեն-Ֆալավյե քաղաքում ահաբեկչություն էր կազմակերպել, հացրել է լուսանկարվել իր կողմից գլխատված տղամարդու գլխի հետ, հայտնում է НТВ-ն: Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածը ահաբեկչի ղեկավարն էր, նա ղեկավարում էր տեղի գործարաններից մեկը: Սպանությունից հետո ահաբեկիչը փորձել էր պայթեցնել գործարանը, սակայն ոստիկանները բռնել էին նրան: Սպանության վայրում նա իսլամիստական […]

Լրագրողների նկատմամբ ագրեսիվ գործողությունները չեն կարող անպատիժ մնալ

«Եթե տասը տարի հետ նայենք, կտեսնենք թե ինչքան դժվար էր քաղաքացիական հասարակության պայքարը, ցանկացած նման պրոցես փակուղի էր մտնում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը՝ խոսելով Բաղրամյան պողոտայի իրադարձությունների լուսբանումից: Ըստ նրա՝ ուղիղ եթերը հասարակությանը հնարավորություն է տալիս օն-լայն հետևել պրոցեսներին, հասարակությունն իր ուշադրություն կենտրոնում է պահում այդ ամենն, իսկ իշխանությունն էլ […]

Օմբուդսմենը կոչ է անում ոստիկանությանը

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի հայտարարությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ   Հաշվի առնելով վերջին շաբաթվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիաների շուրջ ստեղծված իրավիճակը` մենք հույս ենք հայտնում, որ խնդիրները կկարգավորվեն փոխըմբռնման մթնոլորտում եւ իրավունքի շրջանակներում: Այդ նպատակով հակադիր բոլոր կողմերին հանդուրժողականության եւ օրինապահության կոչ եմ անում, ինչպես նաեւ ներկայացնում տվյալ իրավիճակի վերաբերյալ միջազգային իրավունքի եւ […]

«Իշխանությունը կեղտոտ ոտքերով մտավ լրագրողական դաշտ ու փչացրեց»

«Ժողովուրդ» թերթի խմբագիր Թագուհի Թովմասյանի խոսքով՝  Բաղրամյան պողոտայում նստացույցի, ինչպես նաև ավելի վաղ հանրահավաքի մարդաշատությունը նաև լրագրողների ճիշտ աշխատանքով է պայմանավորված: «Տեղեկատվության քաղցը չկա, եթե լրագրողը կարող է գնալ ու կանգնել մինչև գիշերվա հինգը, ռեպորտաժներ տալ, ինֆորմացիան փոխանցվում է, մարդիկ իմանում են՝ որտեղ ինչ է կատարվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա: Միաժամանակ, ըստ խմբագրի, մի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված