16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երիտասարդ մայրը պատուհանից ցած է նետել մեկ տարեկան որդուն

Պերմի 20-ամյա բնակչուհին մեղադրվում է հարազատ որդուն սպանելու փորձ կատարելու մեջ: Ոստիկանության տվյալներով, կինը մեկ տարեկան որդուն ցած է նետել հինգերորդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից, հայտնում է ntv.ru-ն: Երեխան ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է եղել նման անմարդկային քայլի պատճառը:

Տավուշում հակառակորդի կողմից սպանված կանանց դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015թ. սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։ 7 տուժածներից 5-ը կանայք են, որոնցից 3-ն սպանվել են։ Այս մասին հայտնում է քննչական կամիտեի լրատվական ծառայությունը: 2015 թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը […]

Դատախազները պատշաճ վարձատրություն կստանան

Կառավարությունը հավանություն է տվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է զբոսա­շրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուց­ման գործունեու­թյամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերին ընձեռել ընտանեկան ձեռնար­կա­տիրու­թյան սուբյեկտ համար­­վելու հնարավորություն:  Ներկայումս «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը չօգտագործող և զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային […]

Հակառակորդի կրակոցներից զոհեր կան

Հակառակորդի կրակոցներից Տավուշի մարզի Բերդավան համայնքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, 2-ը` վիրավորվել: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Զոված քաղաքացիներն են`1974 թվականին ծնված Սոնա Ռևազյանը և 1921-ին ծնված Շուշան Ասատրյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տավուշի մեկ այլ սահմանամերձ` Պառավաքար համայնքում հակառակորդի կրակոցից զոհվել է […]

Հաշմանդամության կարգ տրամադրելու համար 100 դոլար կաշառք է վերցրել

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելու արդյունքում՝ սեպտեմբերի 24-ին ոստիկանության Կոտայքի բաժին է հրավիրվել Հրազդանի մի բնակիչ, ում հաղորդման համաձայն` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Բժշկասոցիալական փորձաքննությունների գործակալության» Կոտայքի մարզի տարածքային բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի նախագահ Մելսիդա Դանիելյանը հաշմանդամության 2-րդ կարգը հաստատելու համար իրենից պահանջել է 100 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն սակարկելու արդյունքում […]

Ֆիննախի աշխատակիցը` սեքս-սկանդալի զոհ

Ֆեյսբուք սոցիալական ցանցով ծանոթության «զոհ» է դարձել ՀՀ Ֆինանսների նախարարության 24-ամյա աշխատակիցը:  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ֆիննախի աշխատակիցը ֆեյսբուքով ծանոթացել է մի կնոջ հետ, ով ներկայացել է օտարերկրացու անունով։ Սկզբնաղբյուրը:

Ազատամարտիկին ծեծել է տվել քրեական հեղինակությունը

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծեծի են ենթարկել անձնական պատճառներով: Այդ մասին Henaran.am-ին տեղեկացրեց ազատամարտիկին մոտ կանգնած աղբյուրը: «Սմբատին իրականում ծեծել է տվել Վստրեչի Ապերը: Բոլորս էլ գիտենք, որ նա քրեական հեղինակություն է: Գումարային հարց է եղել, Սմբատը երթի մեջ Ապերը զանգել է: Սմբատը հայհոյել է ու քիչ հետո ծեծի ենթարկվել»,-ասաց մեր զրուցակիցը: Նշենք, որ լրատվամիջոցներից մեկի […]

Ծեծված ազատամարտիկը գեներալ Մանվելի, Սուրիկ Խաչատրյանի, Շմայսի ընկերն է /վիդեո/

«Ազատամարտիկի դերը թատերական հրապարակում չեմ կարողանում հասկանալ»,-որոշ ժամանակ առաջ yerkir.am լրատվականին հարցազրույց տալիս նկատել էր ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը: Հակոբյանը նշել էր, որ ինքը ծայրահեղ վատ վիճակում է գտնվում, լիքը պարտքեր ու խնդիրներ ունի, բայց հարգում է իր երկրին ու պետությունը: Հակոբյանը դրական էր արտահայտվել գեներալ Մանվել Գրիգորյանի մասին. «Նա հսկայական բան ունի այս երկրի համար արած, բանակաշինարար […]

Երեխաներ են առևանգում. ոստիկանությունը հանգստացնում է

«Վանաձորում երեխաներ են առևանգում, որից հետո հանում են երիկամները, իսկ մահացած փոքրիկներին թողնում փողոցում ու հեռանում»: Վերջին օրերին նմանատիպ ահազանգեր են ստացվում : Քաղաքացիները պնդում են՝ երեխաներ են կորել: Երեկ էլ նմանատիպ ահազանգեր ստացվեցին նաև մարզի Թումանյանի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչներից, ովքեր նշում էին, թե իրենց գյուղի երեխաներին գողանում են գնչուները, ովքեր գյուղ են ժամանել […]

Մանկատան դաստիարակչուհին դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային /վիդեո/

Իրկուտսկի մանկատներից մեկում դաստիարակչուհին դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամ երեխային, քանի որ 10-ամյա երեխան պատահաբար կոտրել է ջրի ծորակը, հայտնում է «РГ»-ն: Ծեծի արդյունքում երեխայի մեջքը ամբողջովին կապտուկների մեջ է: Նրա ընկերները լուսանկարել են տղային եւ լուսանկարը տեղադրել են համացանցում: Դեպքի առթիվ ոստիկանությունը ստուգումներ է սկսել: Մանկատան տնօրենը հայտնել է, որ ծեծված երեխան բավական բարդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի