Ուշանում է
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտարարել է, թե միջնորդություն է ներկայացրել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն դատարան` իր պաշտպանյալի նկատմամբ քրեական գործը կարճելու առնչությամբ:
ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի համաձայն` վերոնշյալ քրեական գործով տուժող ճանաչված Հարություն Զաքարյանը նոր ցուցմունք է տվել, թե իրեն Տիգրան Խաչատրյանը ծեծի չի ենթարկել: Թեեւ նախօրեին Զաքարյանները հերքեցին այս տեղեկատվությունը, սակայն մամուլը շարումակում է պնդել, որ մարզպետի որդու ազատ արձակման քաղաքական որոշումն արդեն կայացվել է եւ հաշված օրերի հարց է` վերջինիս ազատ արձակումը: Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ նման միջնորդություն իրենք չեն ստացել:
Հիշեցնենք,Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը. նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանք: Բացի այդ` դատարանը մերժել էր գրավի դիմաց Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկա տմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:
Ապացույցների համակցությամբ` Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: – See more at: http://www.lragir.am/index/arm/0/right/view/121047#sthash.UifKnFTZ.dpuf