16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժառանգության» վերջին «բոյեվիկը» հայ մայր է /վիդեո/

«Զարուհի Փոստանջյանի վերաբերյալ ԱԱԾ-ի հայտարարությունը տեղին էր, ադեկվատ և արդյունավետ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: Պատգամավորի խոսքով՝  «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը որպես հայ կին և հայ մայր պետք է լինի համեստ և անօրինական իշխանափոխության կոչեր չբարձրաձայնի. «Նա կարծիք չի արտահայտել, այլ կոչ է արել քանդելու, ավիրելու, փշրելու և անօրինական ճանապարհով իշխանափոխություն անելու […]

Նոր մանրամասներ ազատամարտիկին ծեծի ենթարկելու հանգամանքներից

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015թ. սեպտեմբերի 21-ին Ս.Հակոբյանից ստացվել […]

Տեսել է շեկ, երկար մազեր. սպանել են կեսգիշերին դռներ թակելու համա՞ր. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ընթանում է Գագիկ Աբրահամյանի գործի դատական քննությունը: 27-ամյա Գագիկը մեղադրվում է այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 18-ի կեսգիշերին Երևանի Աբելյան փողոցի շենքերից մեկում, իր բնակարանի դուռը ուշ ժամի ծեծելու, իր ընտանիքին անհանգստացնելու պատճառով վիճաբանության մեջ է մտել Վազգեն Դալլաքյանի հետ, վիճաբանության ընթացքում […]

«Սառը ցնցուղ». Ժողովուրդ

«Արդյոք ՀՀ իշխանությունները չեն պատրաստվում Անկախության տոնի հետ կապված համաներում հայտարարել: Բանն այն է, որ ամեն տոնից առաջ քրեակատարողական հիմնարկներում սկսում են լուրեր շրջանառվել, թե իբր ուր որ է համաներում կհայտարարվի: Օրաթերթը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Վլադիմիր Հակոբյանից պարզել՝ հնարավո՞ր է առաջիկայում խորհրդարանին համաներման առաջարկ ներկայացվի ՀՀ նախագահի կողմից: Վ. Հակոբյանը ի պատասխան՝ ասաց, […]

Ոստիկանությունում խոշտանգել են

Ձերբակալված անձանց պահման վայրից ստացվել է իրազեկում այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Ե.-ի մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ: Այս մասին հայտնում է ՀԱԾՀ լրատվական ծառայությունը: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին մոր ահազանգի կապակցությամբ իրենց տուն ժամանած […]

Ազատամարտիկը պրոբլեմ է իշխանության համար

«Պետք է հիշել Վազգեն Սարգսյանի խոսքերը` մեզ կենդանի հերոսներ պետք չեն, հերոսը պետք է պարտադիր զոհվի մարտադաշտում, եթե կենդանի մնաց դառնում է պրոբլեմ: Այսօր այդ պահն է, ինչո՞ւ պետք է նվիրված ազատամարտիկը պրոբլեմ լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով սեպտեմբերի 21-ին՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի դաժան ու հրապարակային ծեծին` հարցադրում արեց  ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը: Խաչատրյանը զայրացած է` ստացվում […]

Հասցեական պատժել պաշտոնյաներին . Ալիեւը կուլ չի տալիս Եվրախորհրդարանի ապտակը

Սեպտեմբերի 10-ին Եվրախորհրդարանի` Ադրբեջանի մասին բանաձեւը Բաքվում հիստերիկ ալիք է բարձրացրել: Ի պատասխան բանաձևի, Ադրբեջանի խորհրդարանն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ. «Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը վիրավորական է Ադրբեջանի համար: Դրա նպատակն է Ադրբեջանին վարկաբեկելը: 2014 թ. սեպտեմբերից, երբ իր աշխատանքները սկսեց Եվրախորհրդարանի նոր կազմը, Ադրբեջանի հետ համագործակցությունը չստացվեց: Խորհրդարանի նախագահի ոչ պաշտոնական ցուցումով արգելվել է պատգամավորների […]

Մանվելը սամասուդ անող չի … /վիդեո/

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության Ապարանի մասնաճյուղի հրամանատար, ազատամարտիկ Սպիրիդոն Զաքարյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ծեծի առնչությամբ «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի հայտարարությանը: Նշենք, որ Մանվել Եղիազարյանը հայտարարել էր. «Մենք նույն ձևի վրեժխնդիր կլինենք, իր տան դեմը, իր փողոցում, իր կնոջ հետ անցնելիս կփորձենք գտնել ու ոտքի տակ տալ՝ ուրիշ ճանապարհ ես […]

Կկանգնեն Զարուհու թիկունքին

Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է ստորագրահավաք, որի մասնակիցը հաստատում է, որ ամբողջությամբ համակարծիք է Զարուհի Փոստանջյանի՝ 2015թ.սեպտեմբերի 18-ին Ազգային ժողովում հրապարակած ելույթում նշված բոլոր մտքերին և միանում է այդ ելույթում հնչած նրա բոլոր կոչերին: «Չգիտենք՝ որքան կարող է տեւել ստորագրահավաքը, այն ուղղված է ողջ հայությանը, վերջում արդյունքները կհրապարակենք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը: […]

Մորը սպանած աշակերտուհու բարեկամները շոկային մանրամասներ են ներկայացրել նրա կյանքից /վիդեո/

Դանիացի 14-ամյա Լիզայի պատմությունը ցնցեց ողջ աշխարհը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, աղջիկն իր տարիքով մեծ ընկերոջ հետ, ով Իրաքից է, անընդհատ իսլամիստների մահապատիժների տեսանյութերն էր դիտել: Իմանալով այս մասին` մայրը բարկացել էր նրա վրա, ինչից հետո աշակերտուհին դանակով սպանել էր մորը, գրում է ntv.ru-ն: Լիզայի քույրը` Լինան, լրագրողներին պատմել է, որ եղել է բանտում, տեսակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի