28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Տղամարդը սպանել է հարեւաների 5 երեխաներին ու վիրավորել հղի կնոջը

b047b88e

Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով մեղադրվում է հարեւանի 5 երեխաներին սպանելու եւ հղի կնոջը դանակահարելու մեջ, հայտնում է ABC News-ը:

24-ամյա Ասապա Սրիվուային հոգնեցրել է հարեւանի երեխաների բարձրացրած աղմուկը: Նա վերցրել է խոհանոցային դանակն ու մտնելով հարեւանի տուն` դաժանորեն սպանել բոլորին: Երեխաներից ամենամեծը դեռ 8 տարեկան չի եղել, փոքրը 5 ամսական է եղել: Վիրավոր հղի կինը` 33-ամյա Յիկոր Սախենը, սպանված երեխաների բարեկամուհին է: Նա փորձել է պաշտպանել երեխաներին եւ արդյունքում դանակի հարվածեր է ստացել դեմքին եւ ձեռքերին:  Նա տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ  տեղեկությունների` երեխաները խաղացել եւ մեծ աղմուկ են բարձրացրել, ինչն էլ հունից հանել է հարեւանին, ով նոր էր դուրս գրվել հիվանդանոցից, որտեղ բուժվում էր դեպրեսիայի դեմ:

Հայտնի է նաեւ, որ նախքան ոստիկանների ձեռքն ընկնելը մարդասպանին տեղացիները դաժան ծեծի են ենթարկել: Այժմ նա հիվանդանոցում է:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ