17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թուրքիայում երգիչին սպանել են հենց բեմի վրա՝ քրդերեն երգելու համար

Թուրքիայում Սելիմ Սերհադ անունով երիտասարդ երգիչը, ով հայտնի է քրդերեն երգերի կատարմամբ, դաժանորեն սպանվել է: Դեպքը տեղի է ունեցել Ստամբուլի Ավջըլար թաղամասի ակումբներից մեկում, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika»  լրատվական կայքի` այս մասին հայտնել է երգչի ընկերը՝ Օնուր Աքայը: Նա պատմել է, որ Սերհադին սպանել են քրդերեն երգելու համար՝ հենց բեմի վրա: Անհայտ անձինք հարձակվել […]

Մեկ անգամ ևս …

«Շանթ Հարությունյանի և ընկերների» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու և մի քանի ոստիկանի վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված, Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ արդեն վերաքննիչ բողոք են ներկայացրել: «Մենք ոչ թե բողոքարկում ենք, որ պատիժը մեղմացնեն, այլ սա որդուս հերթական ակցիան է լինելու, նա […]

«Այնտեղից նայում էին մնացած ցմահները…»

Լրագրող Կարմեն Դավթյանը իր ֆեյսբուքի էջում գրառել է. «Անկեղծ ասած` ողջ օրը ցնցված էի.. Ցմահ Սողոմոն Քոչարյանի պատճառով… Հետախույզ… որին պետք է դատեին իրականում տասնհինգ տարի, ցմահ են տվել… Իրանի հետ միջազգային սկանդալի մեջ չհայտնվելու համար… Հիմա էլ ազատում են… որովհետեւ հիվանդ է… Ինքը «դուրս է գալիս»  ու որպես ազատ քաղաքացի, փորձում գարեջուր խմել… չի […]

Շրջակա միջավայրի մասին կարևոր դրույթները չկան նոր Սահմանադրության մեջ

ՀՀ Սահմանադրության նախագծից բացակայում է մարդու` առողջ և բարենպաստ շրջակա  միջավայրում ապրելու իրավունքը` 33.2 հոդվածը: Գործող Սահմանադրության մեջ 10 հոդված-ում ամրագրված է, որ պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Իսկ 33.2 հոդվածն էլ սահմանում է. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ապրելու իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում, պարտավոր է անձամբ և […]

Ինչո՞ւ են ծեծել Սամսոն Ղազարյանին.մանրամասներ

«Գործը Երևանի քաղաքային վարչությունից  տեղափոխվել է Արաբկիրի բաժին: Ինձ տեղեկացրել են, որ օրերս կհրավիրվեմ բաժին: Միգուցե առերեսում լինի կասկածյալի հետ: Համենայնդեպս ինձ վրա հարձակված մարդուն ես չեմ ճանաչել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը: Նշենք, որ օրերս՝ Երևանում   հարձակվել և ծեծի են ենթարկել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանին: Հարձակման պատճառները Ղազարյանը չի […]

Տղամարդը ցած է նետել երեխային այրվող բնակարանի պատուհանից /վիդեո/

Մերձմոսկովյան Պուտիլկովոյում բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում երեք հոգի մահացել է, եւս մեկը տեղափոխվել հիվանդանոց: Հրդեհը բռնկվել է շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկում, գրում է ntv.ru-ն: Հրդեհվող բնակարանում 7-ամյա երեխա է եղել, որին հայրը պատուհանից ցած է նետել, հույս ունենալով, որ նա կփրկվի: Տղան այժմ հիվանդանոցում է: Նախնական տվյալներով` հրդեհի պատճառ […]

Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղարը գոհ է ԼՂ-ում իրականացվող աշխատանքներից

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեին, ով Հայաստան է ժամանել «Մարդու իրավունքները Սահմանադրության փոփոխությունների նախագծում» թեմայով խորհրդաժողովին մասնակցելու նպատակով: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանում մեծապես կարևորվում են ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության ոլորտներում շարունակական բարեփոխումները: Այդ ոլորտներում, ըստ Նախագահի, մեր երկրում արձանագրվել է որոշակի […]

Այդպես էլ անհասկանալի մնաց

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազության բողոքը առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, որով գրավի դիմաց ազատ էր արձակվել «Սդղի գյոլի» գործով մեղադրյալ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին` Դերենիկ Հակոբյանը. այս մասին Henaran.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց Ղևոնդյանի պաշտպան Արմեն Խաչատրյանը։ «Մեզ համար այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչու է դատախազը որոշել բողոքարկել առաջին ատյանի […]

18 ամյա Վաղարշակը տաքսու վարորդի սպանության մեղադրանքով ցմահ է դատապարտվել /վիդեո/

Մարինե Բադալյանի որդին՝ Վաղարշակ Դավթյանն նախօրեին հացադուլ հայտարարած ցմահ բանտարկյալներից մեկն է: 18-ամյա պատանին մոր խոսքով՝ պատրաստ է դիմել կտրուկ քայլերի, եթե իրենց ներկայացրած պահանջները չբավարարվեն: Վաղարշակը ձերբակալվել է՝ տաքսու վարորդին դաժանաբար սպանելու մեղադրանքով: «Դատավճռի հետ կապված բողոք մենք չունենք, քանի որ մեր ներկայացրած ապացույցները լրիվ վերացրել են: Մարդը, ով պետք է իմ տղայի շահերը […]

«Թող Եվրոպայի վատը չմտցնեն մեր ժողովրդի մեջ» /վիդեո/

«Նոր Սահմանադրությունը չեմ կարդացել, չգիտեմ ինչ փոփոխությունների մասին է խոսքը: Բայց եթե խոսքը վերաբերվում է եվրոպական արժեքները մեր ընտանիքներ մտցնելուն, ապա որոշ դրույթների դեմ եմ: Եվրոպական արժեքների մեջ էլ շատ լավ բաներ կան, սակայն կան նաև բաներ, որ մեր ազգի համար ընդունելի չեն: Օրինակ՝ ծնողը իրավունք չունի ապտակելու իր երեխային, քանի որ վերջինս կարող է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի