17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին` կտուգանեն

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը ըստ սահմանված կարգի չհամապատասխանեցնելու դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ: Ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ […]

Անհայտ անձը անկանոն կրակ է բացել քաղաքացիների վրա

Ստամբուլի Սարըյեր թաղամասում քաղաքացին անկանոն կրակ է բացել ու 5 հոգու հրազենային վնասվածք հասցրել, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի ` Սարըյերում վեճ է ծագել մոտոցիկլետի վարորդի  և տեղացիների միջև: Սարըյերցի մի քանի տղամարդ ծեծի են ենթարկել մոտոցիկլետիստին, ինչից հետո վերջինս զենք է բերել և անկանոն կրակ բացել քաղաքացիների վրա ու փախուստի դիմել: […]

Նախարարը պատասխանում է կալանավորների անօգնական ճիչեր արձակելու մասին հայտարարությանը

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ավարտվել է ծառայողական քննությունը և հայտնի են դարձել մանրամասներ: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողների հարցին: «Հարցը շատ մանրամասն ուսումնասիրվել է` դատապարտյալների գրավոր և բանավոր հավաստիացումները, նրանց տված հերքումները: Ըստ այդմ` կարող եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ ծառայողական քննության արդյունքում պարզել ենք, որ որևէ դատապարտյալի […]

Հրապարակային հրավեր

Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, հրավիրում է առարկայական քննարկման: ՀՀ Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի նախնական ընտրական ցուցակների հրապարակումից հետո տարբեր հասարակական կազմակերպություններ, իրավապաշտպաններ ու քաղաքական գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով ու դիտողություններուններով՝ ցուցակների թերությունների և անճշտությունների վերաբերյալ: Ոստիկանությունը, նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ընտրացուցակների հնարավոր անճշտությունները, անհրաժեշտ պազաբանումներով ու բացատրություններով հրատապ արձագանքում է այդ […]

Անընտրելի ընտրություն` միջազգային արձագանքը Ադրբեջանի ընտրություններին

Միջազգային արձագանքը Ադրբեջանի ընտրություններին Նոյեմբերի մեկին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում գրանցվել է իշխող «Երիտասարդ Ադրբեջան» (Ենի Ազերբայջան) կուսակցության հաղթանակը: Ըստ Ադրբեջանի իշխանությունների ներկայացրած նախնական պաշտոնական տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 2,89 միլիոն մարդ՝ ընդհանուր ընտրազանգվածի 55,7 տոկոսը: Անընտրելի ընտրությունը Չնայած մասնակցող կուսակցությունների քանակին՝ իշխող «Երիտասարդ Ադրբեջանի» համար, փաստացի, խորհրդարանական ընտրություններն անցել են առանց մրցակցության: Երկրի […]

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռևս 10.06.2015թ. տարածել էր հաղորդագրություն՝ ՀՀ պաշտպանության նախարարի ընտանիքին վերաբերվող հրապարակումների առնչությամբ: Կրկին անգամ հայտնում ենք հետևյալը, որ ՀՀ պաշտպանության նախարարին, նրա ընտանիքին, ՀՀ պաշտպանության նախարարության համակարգը վարկաբեկող, ինչպես նաև որոշ հանցագործությունների համար մեղադրանք պարունակող հրապարակումներում  նշված դեպքերի իսկությունը ստուգելու և համապատասխան իրավական  գործընթաց ձեռնարկելու միջնորդությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից […]

Արփինե Հովհաննիսյանի անակնկալը ցմահ ազատազրկվածներին /վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, պատասխանելով ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե կառավարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու ցմահ ազատազրկվածների հարցերի լուծման առնչությամբ, նշեց, որ առաջիկայում օրինագծով նախատեսվում է ավելացնել տեսակցությունների թիվը և պարբերականությունը, ինչպես նաև փակ ռեժիմով հիմնարկից որոշ դատապարտյալներ կտեղափոխվեն կիսափակ ռեժիմով ՔԿՀ-ներ:

Դատարանն արդարացրել է մանկահասակ աղջկա նկատմամբ սեռական գործողությունների դիմած երիտասարդներին. Ժամանակ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Ադամյանի նախագահությամբ արդարացման դատավճռով է ավարտվել 2013 թվականի հունիսի 20-ից ընթացող դատական քննությունը 25-ամյա Ալիկ Մ.-ի գործով (այս ու գործով անցնող մնացած անունները փոխված են): Ամբաստանյալ երիտասարդը ամուսնացած է, խնամքին դատավճռի կայացման պահին նորածին երեխա կա: Ալիկ Մ.-ին մեղսագրվել էր հետևյալ արարքը. նա և  համագյուղացի Սաշան Հենրիկ Ս.-ի միջոցով […]

Արտառոց դեպք Գյումրիում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրի քաղաքում: Նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդին` Հովհաննես Ղուկասյանը, մասնակցել է հարսանեկան արարողության, որից հետո խնջույքի մասնակիցները գնացել են Ղուկասյանին պատկանող այգի եւ կրակոցներ արձակել: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ այգում գտնվող քաղաքացիները վախից փախել են, իսկ ավելի ուշ նրանց ասել են, թե պարզապես խնջույքի մասնակիցները օդ […]

Բիշարյանը ո՞ր հանցատեսակի մեջ է իրեն տեսնում.Ժողովուրդ

«ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը մեկ շաբաթ առաջ խորհրդարանում հայտարարել էր, որ իր հեռախոսազանգերը գաղտնալսվում են: «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ ԱԱԾ-ից պարզել, թե արդյոք ճիշտ է ասում Հայաստանի «ամենաթունդ» ընդդիմության խմբակցության ղեկավարը: Հեղինե Բիշարյանին գաղտնալսելու լուրի իսկությունը ճշտելու վերաբերյալ «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից երեկ ասացին. «Օպերատիվ-հետախուզական  միջոցառումն անցկացվում է այն դեպքերում, երբ անձը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի