17 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարդան Պետրոսյանին նորից դատարան են կանչում

Վարդան Պետրոսյանի դեմ տուժող կողմի բողոքները չեն դադարում: Նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ, տեղի կունենա տուժող կողմի ներկայցուցիչների հայցի քննությունն ընդդեմ Վարդան Պետրոսյանի: Տուժող կողմը շարունակում է ներկայացնել իր փաստարկները ու դատական կարգով դերասանից փորձում են ստանալ որոշակի գումար պատճառած վնասի դիմաց: Տուժողի ներկայացրած հայցում փաստաբանների մատուցած […]

Սարսափելի Հելլոուին․ երեխաներին կոնֆետ են հյուրասիրել, որոնց մեջ ասեղներ են եղել

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում Հելլոուինը նշելիս երեխաներին կոնֆետներ են հյուրասիրել, որոնց մեջ ասեղներ են եղել։ Այս տոնի օրը երեխաներն ավանդաբար անծանոթների դռներ են ծեծում, վերջիններն էլ կոնֆետներ են հյուրասիրում երեխաներին։ 4 երեխա իրենց կոնֆետներում ասեղներ է գտել, ինչից հետո ոստիկանները կոչ են արել ծնողներին հավաքել ստացած քաղցրավենիքն ու տանել ստուգման, հայտնում է ТАСС գործակալությունը։

Այլընտրանք չկար

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից Գարեն Աթաջանյանը և նրա շահերի պաշտպան` Վահան Հովհաննիսյանը  որոշել են բոյկոտել դատարանին ու  չմասնակցել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանքի ժամկետի երկարաձգման հարցի քննարկմանը: Henaran.am-ի հետ զրույցում  պաշտպան Վահան Հովհաննիսյանը փաստեց, որ այլընտրանք չէր տեսնում. «Մենք նախապես հայտարարել ենք, որ չենք մասնակցելու նիստին, քանի որ […]

Գնդապետի սիրտը վատացել է.հացադուլ են արել ևս 6 կալանավոր

Վաղաժամեկտ ազատման համար դիմած 7 կալանավորներ այս պահին հացադուլի մեջ են: Նրանք վստահ են, որ իրենց դիմումները ենթակա են բավարարման: Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում քրեակատարողական հիմնարկից տեղեկացրին, որ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ  Վոլոդյա Ավետիսյանին,  այսօր միացել են ևս 5  կալանավոր: Այսօր հացադուլ սկսած դատապարտյալներն են  Հովսեփ Տերտերյանը, Գևորգ Հարությունյանը, Արմեն  Վարդանյանը, Գեղամ  Ասատրյանը: «Ի պաշտպանություն Վոլոդյա […]

Հելլոուինի հետեւանքները․ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհերի թվում 10-ամյա երեխա է /ֆոտո, վիդեո/

Նյու-Յորքում 63-ամյա վարորդը մխրճվել է ամբոխի մեջ, ովքեր Հելլոուին էին նշում։ Ինչպես նշում է CBS հեռուստաընկերությունը, ամենայն հավանականությամբ՝ վարորդը վթարի պահին սրտի նոպա է ունեցել։ Վթարի արդյունքում 10-ամյա աղջիկ, 65-ամյա տղամարդ եւ 21-ամյա երիտասարդ է մահացել։ Եւս երեք հոգի՝ 21-ամյա աղջիկ եւ 10 եւ 3 տարեկան երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է։

Ընդդիմությունը ուզում է ինքնահաստատվել նույնականացման քարտերի հաշվի՞ն

«Այսօրվա Ընտրական օրենքսգիրքը թույլ է տալիս ապահովել լիակատար վերահսկողություն բուն ընտրական պրոցեսների վրա»,-այսօր հրավիրված քննարկմանը կարծիք հայտնեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: Քննարկման թեման՝ նույնականացման քարտերով ընտրություններին մասնակցելու մասին ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավորների հեղինակած նախագիծն է,ինչը ընդդիմությունը որակում է հանրաքվեին կրկնաքվեարկություն ապահովող սողանցք: «Բուն նախաձեռնության իմաստը կայանում է նրանում, որ մենք 2011 թվականին, երբ ընդունեցինք […]

Մինուճարս չկա՝ո՞վ է պատասխան տալու /վիդեո/

«Ես իմ որդուն եմ ուզում, արդարություն եմ ուզում»,-արցունքներն աչքերին Henaran.am-ի խմբագրություն էր եկել Մարիամ Կնջլյանը: Որդեկորույս մայրը պահանջում է որդու մահվան մեղավորներին պատասխանատվության ենթարկել: 2015 թվականի ապրիլի 5-ին Ավան վարչական շրջանի 6-րդ փողոցի տներից մեկում գազի արտահոսքից տեղի էր ունեցել կուտակում և պայթյուն` փլուզումով: Տուժածը` 1980 թ. ծնված Հովհաննես Կնջլյանը, հոսպիտալացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ էլ մահացել […]

«Օրը, երբ կմեռնենք»․ գիշերային ակումբում մարդիկ են այրվել /վիդեո/

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շաբաթ օրը հրդեհ է բռնկվել «Կոլեկտիվ» գիշերային ակումբում, ինչի արդյունքում 29 մարդ է մահացել, կան հարյուրավոր վիրավորներ։ Ակումբում բազմաթիվ երիտասարդներ նշել են Հելլոուին տոնը։ Նախնական տվյալներով՝ նոյեմբերի 1-ի գիշերը տեղի ունեցած միջադեպի պատճառը հրավառություն է, որն արձակվել էր երաժշտական խմբի «Օրը, երբ մենք կմեռնենք» կատարման ժամանակ, հայտնում է Tass գործակալությունը։ Հրդեհի արդյունքում […]

«Իսլամական պետությունը» իր վրա է վերցրել ռուսական ինքնաթիռի կործանումը

«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման եգիպտական ստորաբաժանումն իր վրա է վերցրել Սինայի թերակղզում ռուսական ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։ Ինչպես հայտնում է lenta․ru-ն, այդ մասին սոցկայքերում համապատասխան գրառում է տարածել խմբավորումը։ «Խալիֆաթի զինվորները հաջողությամբ գրոհել են ռուսական ինքնաթիռը Սինայում»,- գրված է հայտարարության մեջ։ Ռուսական A321 օդանավը աղետի է ենթարկվել Սինայի թերակղզում, որտեղ Եգիպտոսի կառավարությունը պայքարում է ԻՊ-ի եգիպտական […]

Կործանված ինքնաթիռում բոլորը ՌԴ քաղաքացիներ էին․ զոհերի ինքնությունը պարզ է

Կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Ներկայումս փրկարարները աշխատում են դեպքի վայրում։ Ինչպես նշել է ՏԱՍՍ գործակալությունը, ինքնաթիռի ուղեւորների թվում էին ռուսական Պսկով քաղաքի փոխքաղաքապետ Ալեքսանդր Կոպիլովը և նրա կինը: Փրկարարներն ինքնաթիռի կործանման վայրում գտնվել են մոտ 100 մարդու դիակներ: Ավելի վաղ մի շարք զլմ-ներ հայտնել էին, որ փլատակների տակից լսվում են մարդկային ձայներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի