20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կապիտանը շարքայիններին հարկադրել է իր հետ սեքսուալ գործողություններ կատարել. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց  նախկին զինծառայող, 33-ամյա կապիտան Բ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի հունիսի 27-ին, ժամը 23-ի սահմաններում կապիտան Բ.-ն աշխատասենյակ է տարել շարքային Գ.-ին, վերջինիս օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով փակել է սենյակի դուռը, Գ.-ի դիմադրությունը հաղթահարելու նպատակով […]

Քրեական գործ է հարուցվել ոստիկանի նկատմամբ

Քաղաքացի Գոհարիկ Ս.-ն, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում, հայտնել է ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ տվյալներ: ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ Գոհարիկ Ս.-ն հայտնել է, որ ոստիկանության ծառայողի ուղղորդմամբ ինքն ու եղբայրը թմրամիջոցներ են գցել իրենց տանը հյուրընկալված ծանոթների հագուստների և նրանց ավտոմեքենաների […]

Այն, ինչ ունի

Յուրաքանչյուրը հայտարարագրում է այն, ինչ ունի: Հիմա հայտարարագրել է այն, ինչ ունի: Ուրախալի կլինի, եթե մարդը կարողանա իր ծառայության ընթացքում նաեւ կարողություն ստեղծել: Պետք է ուրախանալ, երբ մարդիկ միջոցներ են ունենում` որքան բարեկեցիկ լինեն մեր մերձավորները, շրջապատը, այնքան ուրախալի է, ասել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը` անդրադառնալով ԱԱԾ […]

Շիրխանյանի կինը մանրամասներ չի հիշում

«Վահան Շիրխանյանի կնոջ վիճակը լավ է: Նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Դեպքի մասին մանրամասներ չի հիշում: Փառք Աստծո փրկվել է, –Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրանց հարազատներից մեկը: Մեր զրուցակից, որը չուզեց, որ նշվի իր անունը ասաց, որ դեպքը մտահոգիչ է և բազմաթիվ մտորումների տեղիք է տվել: Հիշեցնենք,որ  փետրվարի 15-ի առավոտյան Մաշտոցի պողոտայում վրաերթի է ենթարկվել Պուրուճ Շիրխանյանը՝ ՊՆ […]

Զինվորը կրակել է հրամանատարի վրա, ապա՝ ինքնասպան եղել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու զինծառայողի մահվան դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, N զորամասի 3-րդ ջոկի գնդացրորդ, շարքային Թ.Սլոյանը, նույն զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքի դիտակետի մոտ իրեն ամրակցված գնդացրից կրակել է նույն ջոկի հրամանատար, մարտական դիրքի ավագ, կրտսեր սերժանտ […]

Մեղադրանք է առաջադրվել այլ անձանց փոխարեն քվեարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 32/18 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ  2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 32/18 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված Ց.Սարիբեկյանի […]

Ինչպե՞ս կարելի է

Ցմահ դատապարտյալները հաճախ են հացադուլի միջոցով իրենց խնդիրները հրապարակային դարձնում վերջերս: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ հարց-պատասխանի ժամանակ անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է: «Եթե ես ասեմ, որ այդ խնդիրն իրավասու եմ լուծել, ես ճշմարտությունը չեմ ասի», -նշեց Արփինե Հովհաննիսյանը: Henaran.am-ը զրուցել […]

Գևորգ Սաֆարյանը դիմել է ՍԴ. գործն ընդունվել է քննության

«Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ներկայումս կալանքի տակ գտնվող Գևորգ Սաֆարյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը: Հիշյալ հոդվածով սահմանվում է, որ պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։ Ըստ դիմողի՝ […]

Յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է.Արփինե Հովհաննիսյան

«Յուրաքանչյուր պաշտոնյայից պետք է ակնկալել այն, ինչն իր իրավասության շրջանակում է»,-այսօր Ազգային ժողովում պատասխանելով ցմահ դատապարտյալների չլուծված խնդրի մասին հարցին՝ ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը. «Եթե ես ասեմ, որ այդ խնդիրն իրավասու եմ լուծել, ես ճշմարտությունը չեմ ասի»,-ընդգծեց նախարարը:

Արցախում երկու զինծառայող է մահացել

ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը և Թեմուր Շարիի Սուլոյանը: Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը,  դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված