28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որոշողը շատ ավելի բարձր տեղում է նստած

Փետրվարի 19-ին կալանավորվել է քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

«Վարդգես Գասպարիին կալանավորելու համար հիմք չի եղել: Քանի որ ամբողջ դատաքննությունը անցել է խափանման միջոցի բացակայության պայմաններում և ընդամենը հիմնավորվել է նրանով, որ Գասպարիի ներկայությունը պետք է ապահովվի դատաքննությունների ժամանակ, սակայն այդ ներկայությունն էլ ապահովվում էր բերման ենթարկելու միջոցով»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդգես Գասպարիի պաշտպան՝ Դավիթ Գյուրջյանը:

Գյուրջյանը նշեց, որ այն նպատակը, որը դատարանի կողմից բերվել է որպես խափանման միջոցի կիրառման հիմք արդեն իսկ ապահովվում էր առանց անձին ազատությունից զրկելու

«Անձին ազատությունից զրկելը այս պարագայում անհամաչափ է, քանի որ նրան մեղսագրվող արարքի վտանգավորության աստիճանը չափազանց ցածր է: Այն հոդվածը, որով մեղադրվում է իմ պաշտպանյալը, նախատեսում է առավելագույնը 3 ամսյա կալանք, բայց հիմա նրա նկատմամբ անժամկետ կալանք է կիրառվել»,-ընդգծեց պաշտպանը:

Դավիթ Գյուրջյանը տեղեկացրեց, որ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դեռ չի քննվել:

Հարցին՝ պատգամավորների, հասարակական կառույցների արձագանքները և բողոքի ակցիաները կարող են ստիպել դատարանին փոխել որոշումը՝պաշտպանը պատասխանեց.

«Չեմ կարծում, որ դա կճնշի դատարանին, որովհետև ինչպես համոզվում ենք որոշումը դատարանը չի կայացնում: Որոշողը շատ ավելի բարձր տեղում է նստած: Այստեղ քաղաքական հետապնդման տարրերը ակնհայտ են»,-եզրափակեց պաշտպանը:

Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես  Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու մեջ, նա չէր ներկայանում դատարան, ոստիկանները նրան ամեն անգամ բերման էին ենթարկում դատարան՝ վերջին անգամ գործի դնելով անգամ «Շտապօգնության» մեքենան:

Նշենք, որ Գասպարիին կալանավորելու որոշումը կայացրել է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ:

Հիշեցնենք, որ Վարդգես Գասպարիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում թիվ ՎԴ/9157/05/13 վարչական գործով նշանակված դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Դուք հանցագործ սրիականեր եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական է մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում», «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Գասպարին կալանավորվել է փետրվարի 19-ին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ