25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Լրագրողները պահանջում են պատժել պատգամավոր Մհեր Սեդրակյանին

Մի խումբ լրագրողներ պահանջում են պատժել ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ով նրանց պնդմամբ, իրենց նախիր է անվանել և հայհոյել է։ Փետրվարի 23-ին՝ ժամը 13:00-ին, ԱԺ դարպասների մոտ լրագրողները բողոքի ակցիա կանցկացնեն՝ պատգամավորին պատժելու պահանջով:

Այդ առիթով Facebook-յան նախաձեռնող խումբը հրավիրում է խմբագիրների, հասարակական կազմակերպությունների, Ազգային ժողովի պատգամավորների, իրավապաշտպանների և բոլոր շահագրգիռ անձանց՝ մասնակցելու լրագրողների բողոքի ակցիային, որը նպատակ ունի դատապարտել Մհեր Սեդրակյանի պահվածքը լրագրողների նկատմամբ:

Ակցիայի ավարտին նախատեսվում է լրագրողների պատիվն ու արժանապատվությունը ոտնահարած, էթիկայի նորմերը խախտած պատգամավորի հարցով Ազգային ժողովի Էթիկայի հարցերով հանձնաժողով հանձնել դիմում, որով պահանջում ենք քննել Սեդրակյանի վարքը և որոշում կայացնել:

Ակցիայի ժամանակ լրագրողները կոչ են անելու Գալուստ Սահակյանին պատժել իրենց նախիր անվանող և հայհոյող պատգամավորին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ