21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հանձնված բոլոր հայ զինծառայողների մարմինները խեղված են. հայտարարություն

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության՝ ս.թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների […]

Թալիշում զոհված Աբրահամը 4-ամսական երեխա ունի

Ապրիլի 10-ին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծի Թալիշի հատվածում զոհված Ռոբերտ Աբրահամյանը Տափերական գյուղից է: Արարատի մարզի Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանը՝ Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Ռոբերտ Աբրահամյանն ամուսնացած էր. «4 ամսական երեխա ունի, շատ երջանիկ ընտանիք է, չնայած նրան, որ ընտանիքը ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում է ապրում»,-ասաց գյուղապետը: Նա տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը […]

Մարտական դիրքում պայմանագրային զինծառայողը ստացել է մահացու հրազենային վիրավորում. հարուցվել է քրեական գործ

Երեկ` ժամը 02:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ռոբերտ Աբրահամի Աբրահամյանը գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Ինչպես հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում՝ ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու […]

Հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը

Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ): ՊԲ […]

Սթափության կոչերը Երեւանում հետապնդում են համանախագահներին

Այս պահին մի քանի հարյուր ցուցարարներ հավաքվել են Երեւանի Մարիոթ հյուրանոցի մոտ` «Ղարաբաղը մենք ենք», «Ամոթ»,  «Ճանաչում», «Ղարաբաղը մերն է», «Պաշտպանենք Ղարաբաղը» ցուցապաստառներով եւ Ադրբեջանի նախագահին դատապարտող եւ պատմության բռնակալների կողքին պատկերող լուսանկարներով, պահանջելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից հասցեական քննադատություն հնչեցնել` ըստ էության գնահատելու Ադրբեջանի բռնակալ ղեկավարի  սանձազերծած ռազմական գործողություններոը, որոնց արդյունքում տասնյակ հայ զինվորներ են […]

ՊՆ «Ուրալ» ավտոմեքենայի վթարի դեպքով քրգործ է հարուցվել

Այսօր` ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Արմաշ գյուղ տանող ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շուրջ 200 մետր գլորվել ձորը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Ավտոմեքենայում գտնվել է 11 զինծառայող, որոնցից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Լևիկի […]

Զոհերի նոր անուններ են հրապարակվել /ֆոտո/

ՀՀ ՊՆ խոսնակը զոհերի նոր անուններ եւ լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում․ Ցավում ենք և հպարտանում կրտսեր սերժանտ Գալստյան Սաշա Վաչագանի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Արմավիրի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 08.04.2016թ. ժամը 18: 00 Հուղարկավորությունը`09.04.2016թ. ժամը 14:00 Հասցե`Արմավիրի մարզ, ք.Մեծամոր ակումբի շենք Ավագ լեյտենանտ Եղոյան Բենիամին Ներսեսի Ծնված 1992թ., ԶՈՒ-ում է 2009թ.-ից, Արաբկիրի ԶԿ […]

Հակառակորդը կրակել է Հայաստանի գյուղերի ուղղությամբ

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Բարեբախտաբար, տուժածներ չկան»:

Կրկին զոհեր․ հակառակորդը խախտել է հրադադարը

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է խախտել կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը, որի ընթացքում կիրառել է ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ (2000-ից ավելի կրակոց), այնպես էլ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ): Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել շփման գոտու հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ, որոնց հետևանքով զոհվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի