23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Նախկինում խոշտանգել է կնոջը, ապա կացնահարել Թագուհուն և նրա ծնողներին.ովքե՞ր են մեղավորները

Սույն թվականի հուլիսի 8-ին, դաժան սպանություն է տեղի ունեցաել Երևանում, որն ուղեկցվել է կացնահարությամբ և անդամահատությամբ: Հանցագործությունը, որը կատարվել է Շենգավիթում՝ Վ. Մարտիրոսյանի կողմից, ունի նախապատմություն: Կացնահարվել է մի ողջ ընտանիք՝ տղամարդու կողմից, ով եղել է այդ ընտանիքի դստեր ամուսինը: Հարձակման արդյունքում կացնով սպանվել է ընտանիքի մայրը, իսկ հայրն ու դուստրը գտնվում են «Էրեբունի» բժշկական […]

Ի նշան բողոքի աչքերը կարած կալանավորը դադարեցրել է ակցիան

Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող՝ աչքերը կարած կալանավորը դադարեցրել է իր բողոքի ակցիան: Քրեակատարողական վարչությունից Henaran.am-ը տեղեկացավ , որ դատապարտյալը քանդել է աչքի կարերը: Հիշեցնենք, որ կալանավորը բողոքում էր իր դեմ հարուցված քրեական գործից: Կալանավորը չէր ցանկացել, որ իր անունը հրապարակվի:

Երևանում` 21 ամյա երկու երիտասարդ են դանակահարվել

Երեւանում այսօր՝ հուլիսի 9-ի գիշերը դանակահարություն է տեղի ունեցել: «Արմենիա» բժշկական կենտրոնից Henaran.am-ը տեղեկացավ , որ 21-ամյա երկու երիտասարդ են տեղափոխվել` կտրած ծակած վերքերով: Նրանց վիճակը այս պահին լավ է Տղաները հիվանդանոց են տարվել ժամը 3-ի սահմանում, Աջափնյակ վարչական շրջանում գտնվող «Կայզեր» սուպերմարկետի մոտից:

Տղամարդը կաշվե գոտիով 70 անգամ հարվածել է 2-ամյա երեխային

ՌԴ Կեմերովոյի շրջանի 23-ամյա բնակիչը որոշել է հանգստացնել իր ընկերուհու երկու մանկահասակ դուստրերին, ովքեր քնելուց առաջ աղմկում էին։ Նա մի քանի անգամ զգուշացրել է երեխաներին, որ լռեն, սակայն նրանք չեն լսել նրան։ Արդյունքում նա վերցրել է կաշվե գոտին ու դրանով սկսել հարվածել աղջիկներից փոքրին, որը 2 տարեկան էր։ Տղամարդը 70 անգամ գոտիով հարվածել է երեխային, […]

Խոստովանական ցուցմունքներ են կորզել բռնությունների սպառնալիքի տակ.Քրգործ է հարուցվել

Գողություն կատարելու մեջ մեղադրվող, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: ՀՔԾ-ից հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ. Ե.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի նոյեմբերի 19-ին՝ […]

Ժիրայր Սեֆիլյանը կմնա անազատության մեջ.առանց պաշտպանի նիստ է կայացել

Վերաքննիչ քրեական դատարանը հուլիսի 7-ին առանց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի եւ նրա պաշտպանի  նիստ է անցկացրել եւ որոշել  մերժել Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը՝ կալանքը վերացնելու բողոքը: Նշենք, որ հուլիսի 7-ին Արա Զաքարյանը դատարանի դիմաց մեկ ժամ դատական նիստի սկսվելուն  սպասելուց հետո հեռացել էր,   որից հետո դատարանը քննել է բողոքի քննությունը: […]

Կուրթանում 23-ամյա երիտասարդը դանակահարելով սպանել է իր անչափահաս ազգականին

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի անչափահաս բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ ավելի վաղ նշվել էր, որ 2015թ. օգոստոսի 28-ին «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ էր ստացվել, որ նույն օրը «որովայնի առաջնային պատի ծակած-կտրած վնասվածքով» նշված բժշկական կենտրոն է […]

37 ամյա Թագուհին միացված է արհեստական շնչառության ապարատին.կացնահարված հոր և դստեր վիճակը

Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, իրենց տանը կացնահարված 37-ամյա Թագուհի ու 62-ամյա Վաչագան Մանսուրյանները ստացել են բաց գանգուղեղային ծանր վնասվածքներ: Henaran.am-ը Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են, այս պահին նրանց վիճակը կայուն ծանր է: Թագուհի Մանսուրյանը միացված է  արհեստական շնչառության ապարատին, հայրը ինքնուրույն է շնչում: Ավելի վաղ հայտնել էինք , որ  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված