Սահմռկեցուցիչ մանրամասներ Ջավախքում կատարված սպանությունից. Հայկական Ժամանակ
Վրացական լրատվամիջոցները երեկ հայտնեցին Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում մի ամբողջ հայ ընտանիքի Քաչոտյանների սահմռկեցուցիչ սպանության մասին: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, իրենց տանը սպանված վիճակում հայտնաբերվել են Վաղինակ Քաչոտյանի 37-ամյա կինը, 16 եւ 18 տարեկան դուստրերը եւ 5-ամյա որդին:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին: Ընտանիքի հայրը Ռուսաստանում է արտագնա աշխատանքի: Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն փոխանցեց, որ Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի եւ ոստիկանապետի հետ, վրացական կողմը հայտնել է, որ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է:
«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ եւ ուշի ուշով հետեւում.է զարգացումներին», – ասված էր ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը մեր թղթակցին փոխանցեց, որ Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով ձերբակալված 23-ամյա երիտասարդը ազգությամբ հայ է Նադոր Ակոպովը: Նա նույնպես Վաչիան գյուղի բնակիչ է, ամուսնացած է, ունի երկու տարեկան երեխա:
Պատգամավորը նաեւ ասաց, որ կասկածյալը ձերբակալվել է երեկ, ժամը 13:00-ի սահմաններում եւ ոստիկանությունում տվել է խոստովանական ցուցմունք: Խոսելով սպանության դրդապատճառների մասին, Մկոյանն ասաց. «Երեք նախնական վարկածներ կան. կամ այդ հիմարը մտել է գողության նպատակով, կամ բռնաբարության, կամ էլ վրեժխնդրության: Բնակարան մտնելու ժամանակ 37- ամյա կինը արթնացել է, սկսել է գոռգոռալ, հետո աղջիկն է արթնացել, մոր աչքի առաջ երկաթե ամրանով հարվածել է աղջկա գլխին, աղջիկը մահացել է, այնուհետեւ ղանակահարել է կնոջը:
Սպանությունը կատարելուց հետո միացրել է գազը, փակել դռներն ու պատուհանները եւ գնացել, ինչի հետեւանքով էլ մահացել են 5-ամյա որդին ու 16-ամյա աղջիկը: Նրանք կողքի սենյակում քնած են եղել: Նրանց մարմինների մի մասն այրված է, բռնության հետքեր կան: Հիմա դատաբժշկական փորձաքննություններ են ընթանում»,- դաժան մանրամասներ ներկայացրեց Հենզել Մկոյանը:
Նրա խոսքով՜ սպանության կասկածանքով ձերբակալված երիտասարդը գողացել է երկու բջջային հեռախոս, հետքերը թաքցնելու համար կոտրել է գողացած հեռախոսներից մեկը, իսկ մյուսը չի հասցրել ոչնչացնել հայտնաբերվել է: «Որպեսզի կասկածյալի ընտանիքից վրեժ չլուծեն կամ նման հնարավոր տարբերակները բացառվեն, նրա երեխային ու կնոջը տեղափոխել են Բակուրիանի: Քննությունը գնում է, արդեն ամեն ինչ կամաց-կամաց պարզ կլինի: Ինձ ոստիկանապետն ու դատախազը ամեն ժամ տեղյակ են պահում մանրամասների մասին»,- ասաց Վրաստանի խորհրդարանի հայ պատգամավորը: Հենզել Մկոյանն ասաց, որ նման դեպք վերջին մի քանի տասնամյակում չէր գրանցվել Վրաստանի ողջ տարածքում: Պատգամավորը մեզ փոխանցեց, որ հորը արդեն հայտնել են դեպքի մասին, եւ նա վերադառնում է Վրաստան:
Երեկ օրվա վերջում Հենզել Մկոյանը մեգ նոր մանրամասներ պատմեց: Նա տեղեկացրեց, որ ձերբակալվածի հետ քննչական փորձարարություն է արվել: «Նրան տարել են սպանվածների բնակարան, որտեղ ցույց է տվել, թե ոնց է մտել, որ դոնից է մտել, հանցանքը ոնց է կատարել: Նա պատմել է, որ սկզբում մորն է սպանել, հետո մեծ աղջկան: Սպանությունից հետո հանել է բնակարանի մահճակալներից մեկի ներքնակի բուրդն ու այրել այն, ապա բաց թողել բնական գազը, բնակարանից վերցրել երկու հեռախոս ու հեռացել:
Մյուս երկու երեխաները ծխից են մահացել, խեղդվել են: Ներքնաշորերն է հանել գլխնե- րին հագցրել, հիմար բաներ է արել»,-մանրամասնեց պատգամավորը: Դիտարկմանը, որ հարեւանները լրագրողերին ասել են, թե ձերբակալվածի հայրը վրացի է, ոչ թե հայ, Հենզել Մկոյանը արձագանքեց. «Հայ է, հայ, իրենց գյուղացին է, ինձ ոստիկանապետն ու դատախազն են ասել: Ամբողջ Ձավախքի ժողո- վուրդը շոկի մեջ է, 5 տարեկան տղային ծխի մեջ սեւացած տեսել են մարդիկ, ուշքի չեն գալիս»:
Հարցին, թե կասկածյալը իրավարդահներին հայտնե՞լ է’ միայնակ է եղել, թե իր հետ այլ անձինք էլ են եղել, պատգամավորն ասաց, որ միայնակ է եղել. «Ինքն ուզել է տունը վառի, որ հետքեր չմնան»,-հավելեց Մկոյանը: Նշենք, որ 23-ամյա կասկածյալն ու սպանվածները հարեւաններ են եղել: Գյուղացիները լրագրողներին պատմել են, որ Նադոր Ակոպովը ամբողջ օրը «խմած-ուռած է եղել»:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: