23 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հալեպում հայ զինծառայող է զոհվել

Հալեպում հուլիսի 10-ին տեղի ունեցած զինված բախումների ժամանակ զոհվել է սիրիական բանակի հալեպահայ զինծառայող Փանոս Աղազարյանը (ծնված 1994 թվականին): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հալեպի «Գանձասար» պարբերականից: Հալեպում հուլիսի 10-ի առավոտից սկսվել են սարսափելի հրթիռակոծությունները, բախումները, պայթյուններն ու հրաձգությունը: Բախումների հետևանքով պողոտաների վրա փամփուշտներ են տեղում: Քաղաքի զանազան հատվածներում հրթիռներ են ընկնում: Ստորգետնյա պայթյունի հետևանքով քաղաքն […]

Ջավախքում հայ ընտանիքի դաժան սպանության համար համագյուղացիներն են ձերբակալվել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում, հարեւանները 37-ամյա կնոջ եւ նրա 18, 16 եւ 5 տարեկան երեխաների դիերն են հայտնաբերել։ Հայ ընտանիքի սպանության համար այսօր ձերբակալվել են 3 հոգի, գրում է jnews.ge-ն։ Կայքի փոխանցմամբ՝ Վաչիանի սպանությունը կատարել են նույն գյուղից 3 երիտասարդներ: Ըստ  jnews.ge-ի աղբյուրի՝ 3 կասկածյալներից երիտասարդներից մեկն արդեն խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը: […]

Երեւանում 32-ամյա վարորդը մխրճվել է կայանված վերամբարձ կռունկի մեջ

Երեւանում այսօր՝ հուլիսի 11-ին, Գայի պողոտայում 32-ամյա վարորդը Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված Maz մակնիշի 917 SL 62 համարանիշի վերամբարձ կռունկին: Ոստիկանությունից հայտնում են, որ վարորդը  տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

ԻՊ ահաբեկիչները երեխայի աչքի առաջ 4 հայտնի ֆուտբոլիստի են գլխատել /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները գլխատել են 4 հայտնի ֆուտբոլիստների՝  նրանց մեղադրելով քուրդ զինյալների օգտին լրտեսելու մեջ, հայտնում է The Daily Mail-ը։ Մահապատիժն իրականացվել է մի խումբ երեխաների աչքի առաջ՝ Ռաքքայում։ Ահաբեկիչների զոհ են դարձել Սիրիայում հայտնի Ալ-Շաբաբ ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներ Ուսամա Աբու-Քուվեյթը, Իսխան ալ Շավեյկխը, Նեխադ ալ Հուսեյնը եւ Ահմեդ Ախավախը։    

Ձերբակալվել է «Կայզեր» սուպերմարկետի մոտ 2 երիտասարդի դանակահարելու մեջ կասկածվող անձը /ֆոտո/

Ձերբակալվել է «Կայզեր» սուպերմարկետի մոտ հուլիսի 9-ին 2 երիտասարդի դանակահարելու մեջ կասկածվող անձը: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ հուլիսի 9-ին, ժամը 4.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք, կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք, նախաբազկի ստորին հատվածի ներսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 21-ամյա Գոռ […]

Լեւոն Հայրապետյանի համար Երևանում ցույցեր եւ նստացույցեր են լինելու/վիդեո/

Մոսկվայում խարդախության համար չորս տարվա ազատազրկման դատապարտված Լեւոն Հայրապետյանի համար Երեւանում ցույցեր եւ նստացույցներ են անցկացվելու: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց իրավապաշտպան Հայկազ Մակարյանը: «Ցույցերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ որ «Զվարթնոց» օդանավակայանում բոլորս կդիմավորենք Լեւոն Հայրապետյանին: Ինքս էլ նստացույցեր եմ կազմակերպելու Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց»,- տեղեկացրեց Մակարյանը: Ըստ իրավապաշտպանի` Հայաստանի իշխանությունները նույնպես պետք է համապատասխան […]

Ախալքալաքում մորը եւ մանկահասակ երեխաներին սպանված են հայտնաբերել /վիդեո/

Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում, հարեւանները 37-ամյա կնոջ եւ նրա 18, 16 եւ 5 տարեկան երեխաների դիերն են հայտնաբերել։ Ինչպես տեղեկացնում է Рустави2-ը, մայրն ու 18 եւ 16 տարեկան դուստրերը մահացել են գլխի հատվածում մահացու հարվածների հետեւանքով, իսկ 5-ամյա փոքրիկը խեղդամահ է եղել։ Ընտանիքի հայրը Ռուսաստանում արտագնա աշխատանքների է։ Տեղացիները նշել են, որ կանայք նաեւ […]

Պայթյուն Թուրքիայում․ կան զոհեր

Թուրքիայի հարավ-արևելքում  գտնվող Հաքքարի նահանգում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով չորս զինծառայողներ են զոհվել, կա մեկ վիրավոր, հայտնում է ТАСС գործակալությունը։ Միջադեպի մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, հայտնի չէ նաեւ պայթյունի հեղինակը։

«ՎՏԲ-Հայաստան» բանկը Անի Հովհաննիսյանի դեմ քաղհայց է ներկայացրել

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն գործարար համբավի պաշտպանության քաղաքացիական հայց է ներկայացրել շորթման մեջ մեղադրվող Analitik.am լրատվական կայքի գլխավոր տնօրեն Անի Հովհաննիսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գործը քննվում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը նշանակված է հուլիսի 12-ին: Հիշեցնենք, որ Անի Հովհաննիսյանը մեղադրվում է պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված