22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

ԻՊ-ը նավթ է վաճառում Թուրքիային. Արժույթի միջազգային հիմնադրամ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ)  հրապարակած «Սիրիայի պատերազմի տնտեսությունը» վերնագրով զեկույցի համաձայն՝ «Իսլամական պետություն» (ԻՊ- IŞİD) ահաբեկչական խմբավորումը Թուրքիային նավթ է վաճառում:

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ ԱՄՀ-ն տվյալներ ունի այն մասին, որ ԻՊ-ը օրական 30.000-80.000 բարել անմշակ նավթ է վաճառում Իրաքին, Հորդանանին, Լիբանանին, Թուրքիային և հենց Սիրիայի կառավարությանը:

Նշվում է նաև, որ մի շարք սիրիական մանր ու մեծ ընկերություններ տեղափոխվել են Թուրքիա, իսկ իրենց արտադրանքը կրկին վաճառում են Սիրիային: Դրա շնորհիվ Թուրքիայից Սիրիա արտահանումը 2014թ. կրկին հասել է 1.8 միլիարդ դոլարի: Իսկ մինչ այդ՝ 2011թ. ծագած պատերազմի պատճառով դեպի Սիրիա արտահանման ծավալները կտրուկ նվազել էին: Օրինակ, 2012թ. այդ ցուցանիշը կազմել էր ընդամենը 500 մլն դոլար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ