21 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Մեղադրյալն ահանզանգել է, որ ոստիկաններն իրեն բերման ենթարկելիս ծեծի են ենթարկել.ՀՔԾ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում քննվող քրեական գործով մեղադրյալ Էդուարդ Ա.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության Մուշի բաժնի հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Էդուարդ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունիսի 2-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում իր և ոստիկանության ծառայողների միջև կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել, որի ընթացքում ոստիկանության ծառայողներն իրեն ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկելու ճանապարհին, ինչպես նաև ոստիկանության հիշյալ բաժնում բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Էդուարդ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ