23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ոգելից խմիչքներ վաճառողները կենթարկվեն վարչական պատասխանատվության

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 7 դեպք, որոնցից մեկը քանդվել է: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքում շարունակվում է հսկողությունը` ժամանակավոր հիմունքներով գործող հասարակական նշանակության օբյեկտները պոլիէթիլենային ծածկերով սահմանազատելու դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ, նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել […]

Հայտնաբերվել է մեկուկես կիլոգրամից ավելի ափիոն

Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններն իրացնելիս, Երեանի Խորենացի փողոցից ոստիկանության էրեբունու բաժին բերման ենթարկեցին Արսեն Հակոբյանին ու Մուհամմադ Ասադիին: Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի, 45-ամյա Մուհամադ Ասադիի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 20 հատ դեղահաբ, ինչպես և ընդհանուր մեկ կիլոգրամից ավելի շագանակագույն զանգված, որի […]

Ոստիկանները մեղադրվել էին հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Արմեն Մովսիսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդմամբ հայտնել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի կողմից իր առանձնատան դռան փականը վնասելու եղանակով ապօրինի բնակարան մուտք գործելով գողության փորձ կատարելուց հետո, […]

Հովհաննես Հարությունյանի համար վաղը բժիշկների խումբ կձևավորվի. ի՞նչ վիճակում է «Սասնա ծռեր»-ի անդամը

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի հարազատներն ու աջակիցներն այսօր՝ նոյեմբերի 7-ին, ակցիա են իրականացրել՝ պահանջելով պատկան մարմիններին զբաղվել Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակով: Մասնակիցները դիմում- նամակներ են հանձնել  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, Արդարադատության եւ Առողջապահության նախարարություններին, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկին: Առողջապահության նախարարությունում ցուցարարներին ընդունել է փոխնախարար Վահան Պողոսյանը, որը նախարարի անունից հայտարարեց, որ բժիշկների խումբ […]

Մոսկվայում ձերբակալվել է սկանդալներով հայտնի Մառա Բաղդասարյանը /վիդեո/

Մոսկվայի ճանապարհային ոստիկանները ձերբակալել են իր սկանդալներով հայտնի Մառա Բաղդասարյանին։ Մեծահարուստի դուստրը հայտնի է իր ավտոարշավներով։ Այս անգամ էլ նա իր մեքենան կանգնեցրել է մայթին, նրան տուգանք են նշանակել, սակայն պարզվել է, որ նա դեռ 18 չվճարված տուգանք ունի։ Արդյունքում փողոցային արշավների սիրահար 23-ամյա Մառային ձերբակալել են։ Մառա Բաղդասարյանը սովորում է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: […]

Հովհաննեսի վիճակը լավ է. Էրեբունի ԲԿ-ի տնօրեն

Էրեբունի բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը տեղեկացրել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը լավ է: «Նրա վիճակը լավ է, այսքանը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Միքաել Մանուկյանը: Հիշեցնենք, որ «Հայ կանանց ճակատի» նախաձեռնության անդամները երեկ գնացել էին Էրեբունի բժշկական կենտրոն եւ տնօրենից պահանջել հրապարակել Հովհաննեսի ոտքի լուսանկարն ու կապ հաստատել արտերկրում գտնվող […]

Ինչու՞ են արգելում տեսակցությունը «Սասնա ծռերի» հետ

«Պետք է հասկանալ, կա քննիչի սահմանափակում, թե ոչ, որովհետև քննիչին օրենքը թույլ է տալիս սահմանափակել տեսակցությունը կալանավորված անձի և որոշակի անձի հետ, հաշվի առնելով գործի հետագա արդյունավետ քննությունը: Եթե կա սահմանափակում, դա էլ հասցված է քրեակատարողականի ծառայողներին, ովքեր էլ պարտավոր են թույլ չտալ, որպեսզի կալանավորված անձը տեսակցի հարազատի հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Արթուր […]

Գերեզմանատան աղբամանի մոտ զենք-զինամթերք են թողել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Թոխմախի գերեզմանատան աղբամանի մոտ զենք-զինամթերք է թողել: Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, ինքնաշեն 1 նռնակ՝ առանց պայթուցիչի, 10 պայթուցիչ, 2 լուսաձայնային փամփուշտ, 92 հատ 7.62 մմ տ/չ և 95 հատ […]

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալության առիթով

ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավորների ու համացանցի ժամանակավոր սահմանափակումների կապակցությամբ: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` նման հայտարարություն է արել  ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջոն Քիբրին ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ: Նա հայտնել է, որ ԱՄՆ-ի փոխարտգործնախարար Էնթոնի Բլինքենն անձամբ է հանդիպել Թուրքիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Ումիթ Յալչընի հետ ու հայտնել իրենց […]

Հույսով հավատով սպասում եմ տղայիս․ցնցող պատմություն /վիդեո/

30 ամյա Արա Խաչատրյանը տանից դուրս է եկել ընկերների հետ ու այլևս չի վերադարձել: Արդեն 5 տարի մայրը սպասում է որդու վերադարձին։ Հավատում է, որ Արան կգա ու իր մորը միայնակ չի թողնի։ «Իմ աչքի առջև իմ երեխային տարել են, մինչև առ այսօր ոչ մի նորություն չկա։ Իր ընկերներն են տարել. Կարեն Գրիգորյան, Արսեն Մկրտչյան, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի