23 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 2016 թվականի հոկտեմբերի 28-ին քաղաքացի Ա.Ազիզյանից ստացվել է հաղորդում առ այն, որ  2016 թվականի հոկտեմբերի 11-ին բժշկական կենտրոնում  ծնվել է […]

Ակումբի տնօրենին դանակահարելու համար հետախուզում է հայտարարվել 24-ամյա երիտասարդի նկատմամբ

ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում ակումբի տնօրենին դանակահարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզում է հայտարարվել Աբովյան քաղաքի 24-ամյա բնակչի նկատմամբ։ 2016թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 02։25-ին, բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել առ այն, որ կյանքի համար վտանգավոր՝ «գանգի ձախ քունքային շրջանի դանակահարություն՝ դանակի առկայությամբ» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ՝ Մ.Գրիգորյանը: ՀՀ քննչական […]

ՔԿՎ երեք ծառայողներ ծեծել են դատապարտյալին

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ վարչության երեք ծառայողներ՝ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը եւ Հովհաննես Զուլֆիգարյանը բռնություն են կիրառել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ի. […]

21 ամյա Արթուրը բերման ենթարվեց օդանավակայանում

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նոյեմբերի 8-ին, ժամը 13.55-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Մոսկվա-Երեւան չվերթով ՀՀ ժամանած, 21-ամյա Արթուր Ս.-ն: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ նա օգոստոսի 2-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի /ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը/ […]

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է

ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ վերահսկիչ պալատից պահանջել է քրեաիրավական բնույթի խախտումների վերաբերյալ վերահսկողության ընթացքում կազմված արձանագրությունները և ընթացիկ հաշվետվությունները այսուհետ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն: Այս առնչությամբ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Զանգվածային լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից […]

Ոստիկանների նկատմամբ բռնություն մեջ մեղադրվող Նարեկը 10 օր է հացադուլի մեջ է.փաստաբան

Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Նարեկ Սարգսյանը հոկտեմբերի 31-ից սկսած հացադուլը դեռ շարունակում է: Իր խափանման միջոցի դեմ բողոքող Նարեկ Սարգսյանին փաստաբան Արայիկ Պապիկյանը նրան տեսակցել է երեկ՝ նոյեմբերի 8-ին : «Իմ պաշտպանյալի վիճակը նորմալ էր, գանգատներ չուներ, նշեց, որ պարբերաբար բժիշկները զննում են: Նարեկ Սարգսյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը և […]

Ի՞նչ կասի իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ մեղադրվող նախկին փոխնախարարը

«Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում նոյեմբերի 10-ին հանդես կգա ասուլիսով: Այս մասին հայտնում է  նրա պաշտպան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի մեղադրանքը խստացվել էր, այժմ նա   մեղադրվում է նաեւ իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ: Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ […]

Խճճելու է. Ժամանակ

«Ժամանակ»–ի լրագրող Սիրանույշ Պապյանը՝ ընդդեմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպւսրյանի» մի քանի ամիս ձգձգվող դատական նիստի ավարտին երեկ դատարանը կողմերին առաջարկեց հաշ– տության համաձայնության շուրջ բանակցել։ Ոստիկանապետի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ իրենք հաշտության համաձայնագիր կնքելու նպատակ չունեն։ «Խճճելու եմ, չեմ թողնելու, դուք չեք հիմնավորելու ձեր հայցը, դրանում համոզված եղեք»,– նիստի ավարտին ասաց ՀՀ ոստիկանապետի ներկայացուցիչը լրագրողի […]

Հայտնի է, թե ով է վճարել հեղաշրջման համար. Հայկական Ժամանակ

Թերթին հայտնի դարձավ, որ անցած տարի մեծ հնչեղությամբ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է հայր Անտոն ծայրագույն վարդապետ Թոթոնջյանը։ Վերջինս հեղաշրջում սկսելու համար գումար է տվել Արթուր Վարդանյանին։ Հայր Անտոնը Արթուր Վարդանյանին է փոխանցել 70 հազար ԱՄՆ դոլւսր։ Թոթոնջյանը Արթուր Վարդանյանի հետ ծանոթացել Է «Ռադիո Մարիամի» լրագրող, գործով մեղադրյալ Լիլիթ Թորոսյանի միջոցով։ Հիշեցնենք, որ հայր Անտոնը […]

Էջմիածնի ավագանու թեկնածուին առևանգելու գործով 2 անձ է ձերբակալվել

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ավագանու թեկնածու Կիրակոս Բաժակյանի նկատմամբ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին Արսեն Կարապետյանի  և Արթուր Ամիրխանյանի կողմից նախնական համաձայնությամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու ու դրա սպառնալիքի միջոցով առևանգելու և բռնություն գործադրելու սպառնալիքով զուգորդված վերջինիս ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է. տեղեկացնում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի