24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Ի՞նչ կասի իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ մեղադրվող նախկին փոխնախարարը

«Զինված խմբի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում նոյեմբերի 10-ին հանդես կգա ասուլիսով: Այս մասին հայտնում է  նրա պաշտպան Հայկ Ալումյանը:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանի մեղադրանքը խստացվել էր, այժմ նա   մեղադրվում է նաեւ իշխանության յուրացում նախապատրաստելու մեջ:

Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ հանդիսացող Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է, առողջական խնդիրներ ունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ