27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ոստիկանները մեղադրվել էին հանցագործության կատարման մեջ. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ քաղաքացի Արմեն Մովսիսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդմամբ հայտնել է, որ 2015թ. հուլիսի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչեւ 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձի կողմից իր առանձնատան դռան փականը վնասելու եղանակով ապօրինի բնակարան մուտք գործելով գողության փորձ կատարելուց հետո, դեպքի վայր են ժամանել ոստիկանության երկու աշխատակիցներ, ովքեր տեսնելով գողության փորձի մասին վկայող հետքերը, տան տակնուվրա արված իրերը, իրենից հաղորդում չեն ընդունել եւ առանց որեւէ օրինական գործողություն կատարելու հեռացել են:

ՀՔԾ-ից  հայտնում են, որ դիմումատուի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Ա. Մովսիսյանի կողմից մատնանշված տվյալները:

Քրեական գործով իրականացված մի շարք քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում Ա. Մովսիսյանը հայտնել է, որ իրականում սուտ հաղորդում է ներկայացրել, թե, իբր, ոստիկանության երկու աշխատակից իր տանը տեսնելով գողության փորձի մասին վկայող հետքերը, իրենից հաղորդում չեն ընդունել եւ որեւէ գործողություն չեն կատարել:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով որոշում է կայացվել հանցագործության դեպքի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում, հարուցված քրեական գործով Ա. Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Նշենք, որ նոյեմբերի 7-ի դրությամբ, սուտ մատնության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել եւ քննվում են 40 քրեական գործեր, որոնցից 18-ի նախաքննությունն արդեն ավարտվել է եւ քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Մեղավոր բոլոր անձինք դատապարտվել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ