10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ադրբեջանը պարտավոր է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջականցումը. Շարմազանովիը ՀԱՊԿ ԽՎ-ում

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը մարտի 26-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին եւ հանդես է եկել ելույթով: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս ՀԱՊԿ կազմավորման 15-ամյակի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 10-րդ տարեդարձի առթիվ: Ժամանակակից աշխարհում անվտանգության մարտահրավերների […]

ՄԻՊ գրասենյակը հայտարարություն է տարածել կրթական օջախների 114 ձայնագրությունների առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության  «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)» վերտառությամբ հրապարակումը: Ուսումնասիրվել են նաև այն ձայնագրությունները, որոնք կազմակերպության պնդմամբ` արտացոլում են հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ հեռախոսային խոսակցությունները: Անհանգստացնող է, որ քաղաքացիական հասարակության կառույցի հրապարակած ուսումնասիրությունը և ձայնագրությունները վերաբերում են հանրակրթական […]

Հետաքննություն է սկսվել

Ոստիկանությունում հաղորդում է ստացվել՝ Էջմիածնում ՕՐՕ դաշինքի շտաբի աշխատակցի վրա ատրճանակ պահելու և սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ: Դեպքի հանգամանքները պարզվում են, հետաքննություն է կատարվում: Նշենք, որ ՕՐՕ դաշինքի մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երեկ գիշերն առանց պետհամարանիշի մեքենան կտրել է իրենց աշխատակիցների ճանապարհը, մեքենայից իջել է մի երիտասարդ ու, ատրճանակը պահելով ՕՐՕ […]

Կողոպուտ Մոսկվայում. հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 24-ին, ժամը 13.40-ին, բաժին է ներկայացել 1983 թ. ծնված Ս. Գալստյանը, որը 2016թ. դեկտեմբերի 20-ից ՌԴ Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:

Սամվել Բաբայանը կալանավորվեց. դատախազությունը մանրամասնում է

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում 2017 թվականի մարտի 22-ին հայտնաբերվել է «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի բաղկացուցիչ մաս կազմող, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ և նույն համալիրի «9М39» տեսակի հրթիռ: Ծանրացուցիչ հանգամանքներում  ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և  ռազմամթերքի մաքսանենգության դեպքերի առթիվ ՀՀ քրեական […]

Սամվել Բաբայանը չի ցանկանում դիրքորոշում հայտնել այդ մասին. փաստաբան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չի ցանկանում դիրքորոշում հայտնել այն մասին, թե արդյոք իր կալանավորումը քաղաքական հետապնդում է, թե ոչ, ինչի մասին հայտարարում են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները: Այս մասին Henaran.am-ին փոխանցեց նրա պաշտպան Ավետիս Քալաշյանը:  «Էլի ենք ասում, կրկնում ենք, որ մեղադրանքներն անհիմն են»: Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի […]

Քաղաքական ուժերն արձագանքում են «Սասնա ծռերին»

«Սասնա ծռեր» խմբավորումը երեկ հայտարարությամբ է հանդես եկել, որով կոչ էր անում աշխարհազոր ստեղծել ու սկսել ընդվզում, ըստ այդմ` գնալ համաժողովրդական ապստամբության, բոյկոտել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները` նաև հաշվի առնելով, թե ինչ ընթացք ունի քարոզարշավը: Henaran.am-ի հետ զրույցում քաղաքական ուժերի ներկայացուցիչներն անդրադառնալով  «Սասնա ծռեր»-ի կոսչին` մասնավորապես բացասաբար գնահատեցին կոչում ակնարկվող զինված ապստամբության հրահրումը :   «Ծառուկյան» […]

Ատրճանակ են պահել. քաղաքական թեժ կրքեր Էջմիածնում

 Երեկ գիշեր Էջմիածնում սպառնացել են «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շտաբի աշխատակիցներից մեկին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց  ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը: «Էջմիածնում մի քանի օր շարունակ առանց պետհամարանիշի մեքենան հետապնդել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի աշխատակիցներին: Երեկ գիշեր մի երիտասարդ մոտեցել է կենտրոնական շտաբի աշխատակիցներից մեկին ու ատրճանակը պահելով նրա ճակատին՝ սպառնացել են ու զգուշացրել, որ չաշխատի ՕՐՕ-ի […]

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ընտրական գործընթացների կապակցությամբ իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծված աշխատանքային խմբի կողմից մշտադիտարկման սկզբունքով ուսումնասիրվել են ընտրական իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների 123 հրապարակումներ: 25 գրավոր և բանավոր բողոքների, այդ թվում՝ թեժ գծին ստացված հեռախոսազանգերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի